Կասեցնել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը. Պարգև Սրբազանը դիմել է Ինտերպոլի ղեկավարին, ԱՄՆ պաշտոնյաներին (տեսանյութ)

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավարը հայտարարել է, թե Դադիվանքից տեղափոխված խաչքարերի և որմնանկարների մասին տեղեկությունները 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին ու ներառվել գողացված արվեստի գործերի շտեմարանում։ Սա Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունն է։ Ինտերպոլի շտեմարանը համալրվում է լիազորված մարմինների ներկայացրած ոստիկանական տեղեկություններով։ Հետևաբար գրանցման մասին հայտարարությունը չի կարելի ներկայացնել որպես սեփականության իրավունքը հաստատող դատական … Read more

Կասեցրե՛ք Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Պարգև սրբազանի կոչը՝ միջազգային հանրությանը

Ժամանակն է վերջ տալու այս ագրեսիվ ու կեղծ քաղաքականությանը։ Այս մասին ասված է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը ուղղված կոչում։ Ստորև ներկայացնում ենք նրա կոչ–հայտարարությունը. 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Ավելի քան տասնյոթ դար Հայ Առաքելական Եկեղեցին պահպանում է մեր ժողովրդի հոգևոր ու մշակութային ժառանգությունը՝ Հայաստանում և աշխարհի … Read more

Պարգև Սրբազանն Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին

Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պաշտոնական դիմում է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի անդամներին, Հռոմի Պապին, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների ու միջազգային ազդեցիկ կազմակերպությունների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական քրիստոնեական հոգևոր և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վրա։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի փոխանցմամբ, դիմումում Պարգև Սրբազանը … Read more