Հուանգյան կղզու մոտակայքում նավի խորտակման հետևանքով երկու մարդ է զոհվել

Առնվազն երկու մարդ է զոհվել, երբ նավը խորտակվել է Հուանգյան կղզու (Սկարբորո) մոտ գտնվող ջրերում, որը Չինաստանի և Ֆիլիպինների միջև տարածքային վեճի առարկա է Հարավչինական ծովում։ Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Խորտակված բեռնատար նավը Ֆիլիպիններից ուղևորվում էր Չինաստանի հարավային Գուանդուն նահանգ։ Նավում 21 մարդ կար։ Հուանգյան կղզուց մոտ 55 ծովային մղոն հյուսիս-արևմուտք գտնվող … Read more

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է զգացվել

Կամչատկայում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ: Տարածաշրջանի բնակիչները զգացել են մինչև 2 մագնիտուդով ցնցումներ։ Այս մասին Tass-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ «Սեյսմիկ իրադարձությունը եղել է 5.0 մագնիտուդով, էպիկենտրոնը գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 143 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 58 կմ խորության վրա», – հայտնել է գործակալությունը։ Ցունամիի մասին նախազգուշացում չի տրվել։

Ինդոնեզիայում ինքնաթիռի վթարից հետո հայտնաբերվել են 10 զոհերի մարմինները

Ինդոնեզացի փրկարարները հայտնաբերել են Հարավային Սուլավեսի նահանգում Բուլուսարաունգ լեռան գագաթին կործանված Indonesia Air Transport-ի ATR 42-500 ինքնաթիռում գտնվող բոլոր 10 մարդկանց մարմինները։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի ազգային որոնողական-փրկարարական գործակալությանը։ Գործակալության տվյալներով՝ զոհերի մարմինների դուրսբերումը շարունակվում է, աշխատանքները բարդանում են անհասանելի լեռնային տեղանքի պատճառով։ Ինքնաթիռը չարթերային չվերթ էր իրականացնում Ծովային գործերի և … Read more

Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հունվարի 22-ին՝ ժամը 11։02-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկից Խոտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Խոտ գյուղի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Toyota» … Read more

Փլուզում Երևան քաղաքի Տարոնցի փողոցում․ տուժածներ չկան

Հունվարի 21-ին, ժամը 16։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցի փողոցում գտնվող դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը փլուզվել է, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Պարզվել է, որ փլուզվել է դպրոցի չշահագործվող մուտքի պանելային … Read more

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարը

Հունվարի 21-ին՝ ժամը 12։41-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվան-Կոթի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հրշեջ-փրկարարական խմբի օպերատիվ խումբը։ … Read more

ՃՏՊ Կապան-Աճանան ավտոճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հունվարի 20-ին, ժամը 17։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աճանան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Աճանան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից … Read more

Կապան-Երևան ավտոճանապարհին «Mitsubishi Airtrek»-ը բախվել է ձնակույտին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր

Հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Կապան-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Աշոտ Զ․-ի իր վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ բախվելով գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Աննա Հ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով … Read more

Ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել

Հունվարի 20-ին, ժամը 17։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։06-ին, մարվել՝ 18։24-ին։ Մասնակիբ այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և ավտոտեխսպասարկման կետի կախովի … Read more

Իջևան-Բերդ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ

Հունվարի 20-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Lada» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:«Lada» … Read more