ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Մարտի 22-ին, ժամը 17։52-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ Երկու քաղաքացի հոսպիտալացվել … Read more

Ստամբուլում երկու բնակելի շենք է փլուզվել

Կիրակի օրը Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել, և սկսվել է փրկարարական գործողություն, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ֆաթիհ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել։ Սկսվել է որոնողական-փրկարարական գործողություն, սակայն ճշգրիտ տեղեկություններ չկան այն մասին, թե քանի մարդ է մնացել փլատակներում», – հայտնել է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տները կարող էին փլուզվել գազի արտահոսքի … Read more

Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը.

Մարտի 21-ին, ժամը 21։23-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին այրվում է «Volvo» մակնիշի բեռնատար։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին այրվում է «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։36-ին, մարվել՝ … Read more

Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ բախվել են «Honda»-ն և «Dodge Challenger»-ը

Մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ բախվել են «Honda» մակնիշի և «Dodge Challenger» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարերին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել «Իզի Փեյ» վճարային տերմինալին ու կոտրել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած … Read more

Սեբաստիա փողոցում բախվել են «Opel Astra»-ն, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը․ վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկի վրա․ կա 4 վիրավոր

Մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի, Երևանի բնակիչներ 43-ամյա Մեսրոպ Ղ․-ի վարած «BMW X1» մակնիշի և 34-ամյա Մելքոն Չ․-ի վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, … Read more

Իսրայելը հայտնել է Դիմոնայի հրթիռակոծության հետևանքով 39 վիրավորի մասին

Իսրայելի հարավային Դիմոնա քաղաքի վրա հրթիռակոծության հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել առնվազն 39 մարդ։ Այս մասին հայտնել է Իսրայելի ազգային շտապօգնության ծառայությունը։ Ծառայության տվյալներով՝ վիրավորների թվում կա մեկ երեխա, որը գտնվում է ծանր վիճակում։ Դիմոնա քաղաքը գտնվում է Իսրայելի հարավային Նեգև անապատում և այնտեղ է գտնվում Իսրայելի ազգային միջուկային հետազոտությունների կենտրոնը։

Հետիոտնը վրաերթի է ենթարկվել․ բեռնատարի վարորդը ձերբակալվել է

2026 թվականի մարտի 20-ին Երևան քաղաքի Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, հաղորդման առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ … Read more

Հերթական բռնության դեպքը Երևանում․ 46 համարի երթուղին սպասարկող վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 19-ին հերթական բռնության դեպքն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված երթուղային ավտոբուսի վարորդներից մեկի նկատմամբ։ Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, ժամը 16։15-ի սահմաններում Այվազովսկի և Ավանեսով փողոցների խաչմերուկում ավտոմեքենաների՝ միմյանց չզիջելու և ազդանշան տալու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 67-ամյա Նորայր Ե․-ի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ վերջինս հարվածներ է հասցրել … Read more

Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս մաhացել է

Մարտի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:10-ի սահմաններում «SHACMAN» մակնիշի բեռնատարը Վաղարշյան փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ … Read more

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, գիտակցությունը կորցրել է և մահացել – Tsayg

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել։ «Թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։ Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է»,- հայտնում են Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից։