Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր

Մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, Աշտարակի կամրջի վրա «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի հետնամասին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ … Read more

Հրդեհի ահազանգ Երևանի Ազատության պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհի բարդությունից ելնելով … Read more

Հրդեհ Գյումրի քաղաքում․ տարհանվել է 6 քաղաքացի

Մարտի 25-ին՝ ժամը 13։54-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահինյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ 14։24-ին։ … Read more

Հրդեհ Գյումրիում. փրկարարները տարհանել են 6 քաղաքացու – Tsayg

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ 14։24-ին։ Մոտ 3 քմ տարածքում այրվել են անկողնային պարագաներ և գույք։ Հրշեջ-փրկարարները տարհանել են 6 քաղաքացու։

Աբովյան քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ

Մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհի Արզնու խճուղում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական … Read more

Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածել են Բուշերի ատոմակայանին

Իսրայելը և Միացյալ Նահանգները նոր հարված են հասցրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բուշերի ատոմակայանի վրա։ Կայանը չի վնասվել, և անձնակազմի շրջանում զոհեր չկան, հաղորդել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը: Կազմակերպության տվյալներով՝ արկն ընկել է ատոմակայանի տարածքում, սակայն նախնական գնահատականները ցույց են տալիս, որ օբյեկտին վնաս չի հասցվել, և տեխնիկական խափանումների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Իրանի Բուշերի … Read more

Մալիշկա գյուղում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավnր

Մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 131 կմ հատվածում, Մալիշկա գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Ի․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ … Read more

Արարատի մարզում «Toyota»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին․ վերջինը հայտնվել է դաշտում

Մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Ա․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի … Read more

Երևանում բախվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ

Մարտի 23-ին, խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Հերացու թունելից Խանջյան թունել տանող ճանապարհին՝ «Նովելլա հոլլի» դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Խ․-ի վարած «Volkswagen», Երևանի բնակիչներ 36-ամյա Դավիթ Բ․-ի վարած «BYD» մակնիշի, 39-ամյա Հովսեփ Պ․-ի վարած «Lexus» մակնիշի և 58-ամյա Արթուր Ս․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես … Read more

Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է մեքենայի, ինչի հետևանքով կան զոհեր

Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Air Canada Bombardier CRJ-900 ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենային։ Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մարտի 23-ի գիշերը, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:40-ին։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ երկու մարդ՝ օդաչուն և երկրորդ օդաչուն, զոհվել են, իսկ 13 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Ինքնաթիռում մոտ 100 ուղևոր կար։ Նրանք տարհանվել են։