Իսրայելը հայտնել է Դիմոնայի հրթիռակոծության հետևանքով 39 վիրավորի մասին

Իսրայելի հարավային Դիմոնա քաղաքի վրա հրթիռակոծության հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել առնվազն 39 մարդ։ Այս մասին հայտնել է Իսրայելի ազգային շտապօգնության ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ վիրավորների թվում կա մեկ երեխա, որը գտնվում է ծանր վիճակում։

Դիմոնա քաղաքը գտնվում է Իսրայելի հարավային Նեգև անապատում և այնտեղ է գտնվում Իսրայելի ազգային միջուկային հետազոտությունների կենտրոնը։

Leave a Comment