ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ․ փրկարարները հեռացրել են թափված քարերը

Մարտի 29-ին՝ ժամը 14։12-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևան–Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին։ Փրկարարները Պարեկային ծառայողների հետ համատեղ հեռացրել են … Read more

Կոտայքի մարզում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորն ու նրա 8-ամյա դստերը

Այսօր՝ մարտի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան Գողթ բնակավայրի գլխավոր փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Գառնիի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներին տուժածներից մեկին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ … Read more

Երևանում բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրավոր

Մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ձկան խանութի» խաչմերուկում, բախվել են «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի … Read more

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Մարտի 28-ին, ժամը 18։41-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի վերևի հատվածում՝ ավտոճանապարհին, քարեր են թափվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Փրկարարները հեռացրել … Read more

Դաղստանում վատ եղանակի պատճառով ավելի քան 320,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Շաբաթ օրը Դաղստանում տեղացած ուժեղ անձրևները լայնածավալ ջրհեղեղների և էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման խափանումների պատճառ են դարձել: Ավելի քան 320,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, այժմ իրականացվում են արտակարգ վերականգնողական աշխատանքներ, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը։ Հատկապես ծանր հարված է ստացել Մախաչկալան. քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն, փրկարար ծառայությունները տարհանում են մարդկանց հեղեղված … Read more

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. երթևեկությունը վերականգնվել է

Մարտի 27-28-ը Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել քարաթափումների վերաբերյալ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (երթևեկությունը դարձել է միակողմանի) և Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհահատվածում (փակվել է)։ Փրկարարներն օպերատիվ արձագանքելով … Read more

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Քաղցրաշեն գյուղում բախվել են «ՎԱԶ 2106» ու «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածի ինքնությունը։

Երևանում «BMW»-ն վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին

Մարտի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Ռոման Ա․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ժողովրդի հայտնի «Ձկան խանութի» խաչմերուկում, վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղի սպասարկող տրոլեյբուսի վարորդին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103, և … Read more

Հնդկաստանի հյուսիսում ձնահյուսի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել

Լադախի Հնդկաստանի միութենական տարածքում տեղի ունեցած մի շարք ձնահոսքերի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, ևս հինգը վիրավորվել են: Այս մասին հայտնել է փոխնահանգապետ Վինայ Կումար Սաքսենան։ Սրինագար-Լեհ ազգային մայրուղու մի հատվածում տեղի են ունեցել մի քանի ձնահոսքեր, որոնց հետևանքով մոտ մեկ տասնյակ մեքենա մնացել է թակարդում։ «Ձնահոսքերի մասին լուրը մտահոգիչ է։ Փրկարարական ծառայությունները մոբիլիզացվել … Read more

Կապան քաղաքում տեղի է ունեցել uողանք. ճանապարհը միակողմանի փակվել է

Մարտի 27-ին, ժամը 18։59-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք, ճանապարհը միակողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հորդառատ անձրևներից ակտիվացած սողանքի հետևանքով մոտ 1 խմ հողազանգված և ծառի … Read more