Մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ձկան խանութի» խաչմերուկում, բախվել են «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «BMW»-ն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե հենապատին։