Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Քաղցրաշեն գյուղում բախվել են «ՎԱԶ 2106» ու «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածի ինքնությունը։

Leave a Comment