Լադախի Հնդկաստանի միութենական տարածքում տեղի ունեցած մի շարք ձնահոսքերի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, ևս հինգը վիրավորվել են: Այս մասին հայտնել է փոխնահանգապետ Վինայ Կումար Սաքսենան։
Սրինագար-Լեհ ազգային մայրուղու մի հատվածում տեղի են ունեցել մի քանի ձնահոսքեր, որոնց հետևանքով մոտ մեկ տասնյակ մեքենա մնացել է թակարդում։
«Ձնահոսքերի մասին լուրը մտահոգիչ է։ Փրկարարական ծառայությունները մոբիլիզացվել են։ Բոլոր պետական մարմինները բարձր պատրաստվածության են բերվել», – գրել է Սաքսենան իր Ֆեյսբուքյան էջում։
Լադախ շրջանը գտնվում է բարձր Հիմալայան շրջանում։ Սրինագար-Լեհ մայրուղում ամեն տարի ձնահոսքեր են լինում, իսկ ամենավտանգավոր տարածքներում՝ սեզոնի ընթացքում մի քանի անգամ, ինչը պարբերաբար հանգեցնում է ճանապարհների փակման։