Հրդեհ Բերդավան բնակավայրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ապրիլի 28-ին, ժամը 10:26-ին ՆԳՆ Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան բնակավայրում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 34-րդ փողոցի երկհարկանի տներից մեկի ննջասենյակում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:47-ին, մարվել՝ 10:55-ին: Այրվել … Read more

Kyodo. Պայթյուն Ճապոնիայի դեղագործական ընկերություններից մեկի գործարանում

Ճապոնիայի Հիրոսիմա պրեֆեկտուրայում գտնվող դեղագործական ընկերության գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել տեղական Maruzen Pharmaceuticals դեղագործական ընկերությանը պատկանող օբյեկտում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ գործարանի տարածքում վառելիքի բաք է պայթել։ Առնվազն հինգ մարդ հոսպիտալացվել է, որոնցից երկուսը ծանր վիճակում են։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ և փրկարարական ծառայությունները։

Ինդոնեզիայում գնացքներ են բախվել. կան զոհեր և վիրավորներ

Ինդոնեզիայի մայրաքաղաքում երկու գնացքների բախման հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս 84-ը՝ վիրավորվել: Գնացքի որոշ ուղևորների դեռևս չի հաջողվում դուրս բերել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ինդոնեզիայի նախագահը հանձնարարել է համապատասխան մարմիններին հետաքննել միջադեպի հանգամանքները։

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 27-28-ը

Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթղթի կեղծիքի, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման, 4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, բռնություն … Read more

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել – Tsayg

Ապրիլի 28-ին՝ ժամը 00։10-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը … Read more

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը

Ապրիլի 28-ին, ժամը 01։38-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքից դեպի «Մեղրու սար» տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է … Read more

«Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Լ. Ս.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի 4-րդ ոլորանում կիսակողաշրջված հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ եթե Tesla-ն … Read more

Երևանում բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսն ու «Opel»-ը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված՝ թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3725 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 112 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 133 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 83 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 328, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 40, վարելու ընթացքում ծխելու՝ 388, վարելիս … Read more

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 502 դեպք, որից 120-ը՝ արտակարգ

Ապրիլի 20-ից 26-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 502 դեպք, որից 120-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 69, փլուզման` 6, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, թունավորման, դժբախտ պատահարի, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 3, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի՝ 2-ական, օձի հայտնաբերման, ինքնասպանության փորձի՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 33, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ … Read more