Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Լ. Ս.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի 4-րդ ոլորանում կիսակողաշրջված հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ եթե Tesla-ն չբախվեր ծառին, մի քանի պտույտ շրջվելու էր ու հայտնվեր մյուս ոլորանում։