G1. Բրազիլիայում միաշարժիչ ինքնաթիռը բախվել է բնակելի շենքի

Միաշարժիչ ինքնաթիռը, որը, հավանաբար, տեղափոխում էր հինգ մարդ, բախվել է Բրազիլիայի Բելու Օրիզոնտե քաղաքում բնակելի շենքի։ Օդաչուն և մեկ ուղևոր զոհվել են, իսկ մյուսները վիրավորվել են։ Այս մասին հայտնել է G1 պորտալը։ Պորտալի տվյալներով՝ օդաչուն օդանավակայանի կառավարման կենտրոնին հայտնել է թռիչքի դժվարության մասին։ Շենքը, որին բախվել է ինքնաթիռը, դատարկ է եղել, և բնակիչներից ոչ ոք չի … Read more

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա տուժած

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Դ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 63 կմ-ին՝ Հարթավան-Քուչակ գյուղերի միջանկյալ ճանապարհահատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտով անցնող երկաթե ջրախողովակի վրա։ Ինչպես հայտնում է … Read more

Onmanorama. Հնդկաստանում փիղը հարձակվել է մարդկանց վրա. կա զոհ և վիրավոր

Հնդկաստանում փղի հարձակման հետևանքով մեկ տղամարդ մահացել է, իսկ մյուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Onmanorama պորտալը։ Պորտալի տվյալներով՝ Մայանադ Պարթասարաթի անունով փիղը բերվել է Կերալա նահանգի հինդուիստական ​​տաճարում օրհնության արարողությանը մասնակցելու համար։ Հանկարծակի ագրեսիվ դառնալով՝ կենդանին ազատվել է շղթայից և քաոս է ստեղծել տաճարի տարածքում։ Այնուհետև փիղը հարձակվել է մոտակա մեքենաների վրա և մահացու … Read more

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժած

Մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 10.3 կմ հատվածում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի անշարժ հենակետի (նախկին Աբովյանի «Գայի պոստ») դիմաց բախվել են շտապօգնության և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ … Read more

Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր

Մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Լաերտ Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Թալին-Սասնաշեն ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են … Read more

Sky. Լոնդոնում հրաձգության հետևանքով չորս մարդ վիրավորվել է

Լոնդոնի հարավում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով Սքոթլանդ Յարդի հայտարարությանը։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը անհայտ զինված անձը մեքենայից կրակ է բացել Բրիքսթոնում, որտեղ տեղի էր ունենում խորովածի երեկույթ: Վիրավորներից մեկը՝ 25-ամյա տղամարդը, գտնվում է ծանր վիճակում։ Մյուս վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունն այս … Read more

Հրդեհ Կուրղինյան փողոցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Մայիսի 3-ին, ժամը 03։38-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։Պարզվել է, որ … Read more

Գեղարքունիքի մարզում բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն. կա տուժած

Այսօր` մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Թ.-ի վարած «Toyota» մակնիշի և 36-ամյա Արթուր Ս.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական … Read more

Հրդեհ Շիրակի փողոցում գտնվող պահեստում. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Մայիսի 1-ին, ժամը 22։34-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող պահեստում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ … Read more

Գյումրիում ավտոմեքենա է այրվել – Tsayg

Մայիսի 1-ին՝ ժամը 17։28-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցում`ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ ժամը18:04-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ։