Ճապոնիայի Հիրոսիմա պրեֆեկտուրայում գտնվող դեղագործական ընկերության գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել տեղական Maruzen Pharmaceuticals դեղագործական ընկերությանը պատկանող օբյեկտում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ գործարանի տարածքում վառելիքի բաք է պայթել։ Առնվազն հինգ մարդ հոսպիտալացվել է, որոնցից երկուսը ծանր վիճակում են։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ և փրկարարական ծառայությունները։