Երևանի Արարատյան փողոցում այրվել է ավտոմեքենա

Մայիսի 7-ին՝ ժամը 13։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։42-ին, մարվել՝ 13։50-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից

Մայիսի 7-ին, ժամը 10։00-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի … Read more

Արզնու խճուղում բախվել են «BMW X5»-ն ու «ՎԱԶ 2121»-ը

Մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղում բախվել են «BMW X5» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ժամանել են «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել։ Վթարի … Read more

Սուրենավանում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինի վարորդ Իրինա Հ․-ն եղել է ոչ սթափ և մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից

Մմայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Իրինա Հ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Սևադա Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի … Read more

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Մասնավորապես՝ 26 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրանյութի հայտնաբերման, 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 դեպք՝ թմրանյութի իրացման, 2-ական դեպք՝ կողոպուտի, խարդախության, խուլիգանութան,  պաշտոնեական … Read more

Հրդեհ Շիրակի մարզում․ այրվել է բնակելի տնակ – Tsayg

Մայիսի 6-ին՝ ժամը 02։50-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հացիկ գյուղի 10-րդ փողոցում գտնվող տնակում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 03:47-ին, մարվել՝ 05։31-ին։ Այրվել է բնակելի տնակ․ տուժածներ … Read more

Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բախվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր

Մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Սեյրան Գ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բարձրավոլտ էլեկտրասյան բետոնե հատվածին, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել … Read more

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Մայիսի 5-ին, ժամը 15։34-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են երկու «Ford», «Tesla», «Nissan» և … Read more

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ

Ապրիլի 27-ից մայիսի 3-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 68, փլուզման, պայթյունի, սողանքի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 4, թունավորման՝ 3, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, օձի հայտնաբերման՝ 18, ինքնասպանության փորձի՝ 14, կեղծ ահազանգի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 181, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, … Read more

Երևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ … Read more