Միաշարժիչ ինքնաթիռը, որը, հավանաբար, տեղափոխում էր հինգ մարդ, բախվել է Բրազիլիայի Բելու Օրիզոնտե քաղաքում բնակելի շենքի։ Օդաչուն և մեկ ուղևոր զոհվել են, իսկ մյուսները վիրավորվել են։ Այս մասին հայտնել է G1 պորտալը։
Պորտալի տվյալներով՝ օդաչուն օդանավակայանի կառավարման կենտրոնին հայտնել է թռիչքի դժվարության մասին։ Շենքը, որին բախվել է ինքնաթիռը, դատարկ է եղել, և բնակիչներից ոչ ոք չի տուժել։
Ոստիկանությունը և այլ մարմիններ հետաքննում են վթարի հանգամանքները։