Ինդոնեզիայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
15 Օգոստոսի, 2026 Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լաբուան Բաջո քաղաքից 161 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 188,000 մարդ: Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա: Նախնական տվյալներով երկրաշարժի հետևանքով զոհվել են առնվազն 20 հոգի։