«Սամվել Կարապետյանը խնդիր էր դրել, որպեսզի «Տաշիր Արենան»-ն լինի բազմաֆունկցիոնալ եւ համալրված ամենանոր տեխնոլոգիաներով, եւ մենք հասանք մեր նպատակին». Հրաչյա Արշակյան

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին Երեւանի կրկեսի  տեղում փաստացի զրոյից կառուցված «Տաշիր Արենան»-ն «Eternia» շքեղ շոու ծրագրով հյուրընկալ դռները կբացի հանդիսատեսի առջեւ: Երեւանի նորագույն մշակութային կենտրոնի՝ «Տաշիր Արենա»-ի, բացման առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի մասնակիցները պատմեցին, թե ինչու է «Տաշիր Արենա»-ն բացառիկ հարթակ, որտեղ հնարավոր է լինելու կազմակերպել ոչ միայն կրկեսային ներկայացումներ, այլեւ համերգներ, այլ բեմադրություններ, … Read more