Իհարկե, ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է և մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։ Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը … Read more

Ալեն Սիմոնյանը Բուլղարիայի նորանշանակ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին: Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է … Read more

Որպես ընդհանուր կանոն սահմանվում է, որ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով. Տիգրան Դադունց

Առաջարկվում է ամրագրել երկու առանցքային կարգավորում, որոնք նպատակ ունեն թեթեւացնելու Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը եւ կրճատելու գործերի քննության ժամկետները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու … Read more

Առաջարկվում է ավելացնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմը

Նախաձեռնությամբ առաջարկվում է ավելացնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Զեկուցողի խոսքով ներկայումս Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի 8 … Read more

Շվեյցարիայում ՀՀ նախագահը հանդիպել է նաև Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում վերապատրաստվող հայաստանցի ուսուցիչների հետ

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)՝ համաշխարհային գիտական առաջատար կենտրոններից մեկը։ Այցի ընթացքում նախագահը շրջել է կենտրոնի լաբորատոր համալիրներում, ծանոթացել իրականացվող կիրառական և գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև CERN-ում գործող միջազգային գիտական ու կրթական ծրագրերին։ Նշվել է, որ 1998 թվականից CERN-ն իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման միջազգային … Read more

Նախարար Համբարձում Մաթևոսյանի անունով ևս կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp-ում

Տեղեկացնում ենք, որ WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։ Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։ Խնդրում ենք լինել առավել զգոն․չպատասխանել նման հաղորդագրություններին,չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով,անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել … Read more

Վահան Կոստանյանն Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ

Հունվարի 19-ին Հռոմում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի գլխավորությամբ։ Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկային՝ ընդգծելով բարձրաստիճան շփումների նշանակալի դերը կառուցողական քաղաքական երկխոսության … Read more

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին․ «Խորապես վշտացած ենք Իսպանիայի հարավում երկաթուղային աղետի մասին լուրից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հարազատներին կորցրած ընտանիքներին և շուտափույթ և լիարժեք ապաքինում մաղթում այս ողբերգական վթարից տուժածներին»: Հիշեցնենք՝ Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետևանքով կան մեծաթիվ զոհեր և վիրավորներ։ Միջադեպը տեղի է ունեցել … Read more

«Թվայնացման հատվածում մենք մեր տակտիկան հասկացե՞լ ենք, թե որն է այն կետը, որպեսզի ասենք՝ վերջ, մենք թուղթ այլևս չենք ընդունում». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ 2025 թվականն, ընդհանուր առմամբ, բարենպաստ է եղել տնտեսության համար։ 2025–ի հունվար–սեպտեմբերին 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 6.0% աճ։ Միաժամանակ արձանագրվել է, որ Կառավարության 2021–2026 թվականների համար սահմանված 7.0% թիրախի համեմատ 2021–2025 թվականներին … Read more

Կառավարությունում քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Պոպի և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիի հետ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ողջունել է Էրիկ Պոպին և Վիվիեն Լյուբզանսկիին Հայաստանում և համոզմունք հայտնել, որ նրանց այցը կնպաստի առաջիկա խաղերին պատրաստվելու համատեղ ջանքերին։ Արայիկ Հարությունյանը նաև շնորհավորել է … Read more