«Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել. փաստաբան – Live News

«Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Փաստաբանի խոսքով,  «Մեր ձևով» բարեգործական ՀԿ-ի կողմից ծրագրեր են իրականացվել, ներգրավված են եղել որոշակի անձինք, որոնք ստացել են աշխատավարձ, և, ըստ վարույթ իրականացնող մարմնի՝ տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառք։ Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը … Read more

Ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով․ ՀԿԿ խոսնակ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտնել է, որ բերման են ենթարկվել իր գործընկերները, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու, եւ համակիրներ։

«Բարեգործության արգելք»․ դաղալություն օրենքի ուժով․ Ռուբեն Մելիքյանը իշխանության ապօրինությունների մասին․ ՈՒՂԻՂ

«Բարեգործության արգելք»․ դաղալություն օրենքի ուժով․ Ռուբեն Մելիքյանը իշխանության ապօրինությունների մասին․ ՈՒՂԻՂ – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month April 2026 March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June … Read more

15 անձ բերման է ենթարկվել, մեկին մեղադրանք է առաջադրվել․ Մարիաննա Ղահրամանյան

«Արդեն 15 անձ բերման է ենթարկվել, այս թիվը փաստորեն ավելանում է նախ 11 էր, հիմա արդեն տեղեկություն ստացանք, որ 15 անձ բերման է ենթարկվել։ Փաստաբանների մի մասի աշխատանքը խոչընդոտվում է, նրանց թույլ չեն տալիս ներս մտնել և իրենց վստահորդների նկատմամբ իրականացնել համապատասխան ծառայություններ: Որոշ փաստաբանների ահազանգերից հետո հաջողվել է, այդուհանդերձ, ներս մտնել: Այս պահին տեղեկություն … Read more

«Ուժեղ Հայաստանից» արդեն 15 անձ են բերման ենթարկել․ փաստաբանները չեն կարողանում նրանց հետ հանդիպել

«Ուժեղ Հայաստանից» արդեն 15 անձ են բերման ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե, փաստաբանները չեն կարողանում նրանց հետ հանդիպել։ Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտնել է, որ բերման են ենթարկվել իր գործընկերները, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու, եւ համակիրներ։

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան»-ի 15 ներկայացուցիչ. նոր մանրամասներ

Քիչ առաջ բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ, նաև` կին թեկնածու: «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի խոսքով՝ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության 15 ներկայացուցիչ, մեկ անձի մեղադրանք է ներկայացվել:

«Ուժեղ Հայաստան»-ից 11 անձ տարվել է անհայտ ուղղություններով. փաստաբան

Առավոտ շուտ «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներում իրականացվել են խուզարկություններ, և շուրջ 11 անձ տարվել է անհայտ ուղղություններով: Այս մասին 24news–ի հետ զրույցում ասել է փաստաբան Յուրա Դիլանյանը։ «Մինչ այս պահը չենք կարողանում իմանալ, թե անձինքն ինչի համար են տարվել, ինչ կարգավիճակով։ Ներկայացրել ենք փաստաթղթեր, դիմումներ, հիմքեր, որ իրավունք ունենք մասնակցելու արդեն մեր վստահորդների համար կատարվելիք վարույթային–քննչական … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ, ընտրական ցուցակի ներկայացուցիչ է բերման ենթարկվել (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտնում է, որ բերման են ենթարկվել իր գործընկերները, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու, եւ համակիրներ։ «Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը։ Ուղեւորվում ենք Հակակոռուպցիոն կոմիտե (հասցե՝ Մոսկովյան 1) Ավելի եք մոտիվացնում մարդկանց նորմալ իրավական երկրում ապրելու համար պայքարել»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ բերման էին ենթարկվել կուսակցության անդամներից Գոհար … Read more

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ, նաև` կին թեկնածու: Այս մասին հայտնել է կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Նա նաև նշել է, որ խոչընդոտում են փաստաբանների մուտքը, բայց իրենք գնում են Հակակոռուպցիոն կոմիտե։ Մելոյանը նաև դիմել է կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններին` կոչ անելով չլռել։