«Արդեն 15 անձ բերման է ենթարկվել, այս թիվը փաստորեն ավելանում է նախ 11 էր, հիմա արդեն տեղեկություն ստացանք, որ 15 անձ բերման է ենթարկվել։ Փաստաբանների մի մասի աշխատանքը խոչընդոտվում է, նրանց թույլ չեն տալիս ներս մտնել և իրենց վստահորդների նկատմամբ իրականացնել համապատասխան ծառայություններ: Որոշ փաստաբանների ահազանգերից հետո հաջողվել է, այդուհանդերձ, ներս մտնել: Այս պահին տեղեկություն ունենք, որ մեկ անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել, մեղադրանքն էլի նույնն է, իբրև թե բարեգործական գործունեության արգելքը»,- այս մասին հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։