«Մարդ կա՝ 30-40 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ուներ, վաճառել՝ դուրս են եկել գյուղից»․ կյանքը՝ սահմանամերձ Շաղատում

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի սահմանամերձ Շաղատ գյուղին կառավարությունը կարգավիճակ չի տալիս, որպեսզի ընդգրկվի սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրերում։ Շաղատի վարչական ղեկավար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ պատճառաբանում են, թե գյուղը սահմանապահ չէ․ բուն համայնքի տարածքը սահմանից հեռու է ընդամենը 7 կմ-ով։ «Ասում են՝ մենք սահմանապահ չենք, իսկ սահմանապահ համարվող համայնքները կառավարության կողմից աջակցություն են ստանում տարբեր … Read more