Սիրելի ժողովուրդ, ստորգետնյա անցումի վերելակի վրայից կարող եք գնել ոչ միայն կանաչի ու թզբեխ, այլև ձուկ

Սիրելի ժողովուրդ, ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ Նոր Նորքի թաղապետարանի դիմացի ստորգետնյա անցման աստիճանների, շարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար կառուցված վերելակի վրայից այժմ կարող եք գնել ոչ միայն կանաչի ու թզբեխ, այլ նաև հատուկ պայմաններում պահվող ապօրինի որսացած ձուկ։ Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան էջից

Մասիսի ներքևի «մառախուղը» Նուբարաշենի վառվող աղբավայրի ծուխն է – Live News

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Մասիսից վերև ամպերն են, իսկ ներքևի «մառախուղը»՝ Նուբարաշենի վառվող աղբավայրի ծուխը։ Երեկվա հրդեհի կադրերը տեսնելով, պարզ էր, որ դա մի օրում հանգցնելն անհնար է ու իմ պատկերացրած նորմալ երկրում պետք է քաղաքապետը երեկվա ելույթում ներողություն խնդրեր ժողովրդից ու ասեր, որ կանենք ամեն ինչ, հնարավորինս շուտ հրդեհը մարելու համար, … Read more

Երևանն ունի կապիտալ սանմաքրման կարիք՝ թե գետնի երեսին և թե գետնի տակ. Հայրումյանը ցույց է տալիս խցանված անձրևատարը (տեսանյութ)

Երևանի խնդիրները հաճախ բարձրաձայնող ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի հերթական տեսանյութը մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի ու անձրևատարների բարձիթողի վիճակի  մասին է։ «Իսկ էս տեսանյութը կարող եք օգտագործել ի պատասխան «տեղումներն էս տարի շատ են, դրա համար են գետնանցումները հեղեղվում» հեքիաթին։ Երևան քաղաքն ունի կապիտալ սանմաքրման կարիք՝ թե գետնի երեսին և թե գետնի տակ, ու քանի դա արված չէ, անիմաստ … Read more

100.000 դրամանոց 26 սոսիներից 13-ը չորացել են, ևս 3-ը «մահամերձ են» – Live News

Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան փողոցում 2023 թվականի հունիսի 3-ին տնկված «բարձրարժեք, թանկարժեք, գիտաֆանտաստիկ» 26 սոսիներից 13-ը չորացել են, որից երկուսն արդեն հանվել են, իսկ 11-ը կարող եք գնալ և ինքնուրույն տեսնել։ Ծառերն այս տարի ընդհանրապես չեն ջրվել, ոռոգման համակարգը չի միացվել։ Ծառերից կապված՝ հենակի դեր կատարող, բոլոր թելերը պոկված ու քրքրված են։ Տարածքի խոտը … Read more