Քիչ առաջ Գյուրջյան փողոցում «Երևանի կանաչապատում» ՀՈԱԿ-ը հատել է 10 հատ կանաչ ծառ. Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Քիչ առաջ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ը հատել է 10 հատ կանաչ ծառ։

Ուրեմն դիմում եմ անձամբ Արմեն Բեգոյանին՝ կամ հայտարարում եք, որ դադարեցնում եք Երևան քաղաքի ցանկացած կանաչ ծառի հատումը, կամ առավոտից — երեկո, բոլոր գործերս թողնելու եմ ու զբաղվեմ Ձեր և Ձեր ղեկավարած կառույցի անգրագետ ու ծառատյաց գործունեությունը բարձրաձայնելով։

Տիգրան Ավինյան, վերջ տվեք էս էկոցիդին։
Մի քանի օր առաջ էլ Թևոսյան փողոցի մի նորակառույցի դիմաց է 6 կանաչ ծառ հատվել»:

Leave a Comment