Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող հողատարածքը կվերադարձվի Մխչյան համայնքին

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցադիմումը, ըստ որի Դատախազությունը պահանջում էր անվավեր ճանաչել 8.9 հա հողամասն օտարելու վերաբերյալ 2004 թվականի սեպտեմբերի 22-ի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ: Ի թիվս այլնի, պահանջվել էր՝ որպես հետևանք անվավեր ճանաչել Մխչյանի գյուղապետի և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանի միջև 2004 թվականի նոյեմբերի 2-ին կնքված … Read more

Նորմայից 3-6 աստիճանով բարձր ջերմաստիճան է սպասվում

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը և փետրվարի 2-9-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճանով. գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Կանխատեսումներն արված են ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)։

Երևանի բնակիչը ավելի քան 250 գրամ թմրանյութ է պահել ու օգտագործել

 Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի 36-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 36-ամյա տղամարդու՝ Սիլիկյան թաղամասում գտնվող տանը հայտնաբերվել է 250,49 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Կատարվում է նախաքննություն:

Ալեն Սիմոնյանը պարգևատրման կարգադրություն է ստորագրել

ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ … Read more

Sրա վերջը կտար մեկ շաբաթում, եթե ազատության մեջ  լինեի. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը բանտարկված է, հայտարարել է, որ չի հրաժարվում քաղաքական ապագայից և պատրաստ է օգնել հաղթահարել «ամենավատ ճգնաժամը», որի առջև կանգնած է Վրաստանը. Գրում է Нововсти Грузия-ն։ Նա այս հայտարարությունն արել է 2007 թվականի նոյեմբերին Թբիլիսիում բողոքի ցույցը ցրելու գործով դատական ​​նիստում։ Քաղաքական գործիչը երեք տարվա ազատազրկման ընթացքում առաջին անգամ անձամբ … Read more

Անհետ կորած Արթուր Հայրապետյանը հայտնաբերվել է

Հունվարի 13-ին հաղորդվել էր 1966 թ. ծնված Արթուր Հայրապետյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արթուր Հայրապետյանը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հռիփսիմե Հունանյանի համար շտապօգնություն են կանչել

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը երեկ հրաժարվեց պաշտոնից եւ հաջորդ խորհրդարանում առաջադրվելուց: Թեեւ նա իր հայտարարությամբ փորձեց տպավորություն թողնել, որ դա իր որոշումն է, սակայն իրականում Փաշինյանն է այդ որոշումը կայացրել: Նախօրեին պատգամավորուհին բերման է ենթարկվել ՔՊ վարչություն` դատափետվել իր սկանդալային հայտարարությունների համար։ Նա երեկ առավոտից փակվել էր … Read more

Լավ է անցել. Թրամփը՝ իր ու Զելենսկու հանդիպման մասին

Շվեյցարիայում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը լավ է անցել. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իմ հանդիպումը նախագահ Զելենսկու հետ շատ լավ անցավ։ Բոլորը ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի։ Մենք հանդիպելու ենք Ռուսաստանի հետ, բանակցելու ենք նախագահ Պուտինի հետ», – ասել է  Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ … Read more

Էջմիածնից դուրս՝ որտե՞ղ են անց կացվել Եպիսկոպոսաց ժողովներ. պատմական փաստեր

Եպիսկոպոսաց ժողովներն՝ Էջմիածնից դուրս. ներկայացնում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ավստրիայում եպիսկպոսաց ժողով հրավիրելու օրինականությունը քննարկող եւ շահարկող մեկնաբանություն անողներին առաջարկում եմ վերհիշել կամ ծանոթանալ ստորև ներկայցվող փաստագրությանը։ Պատմական իրողություն առաջին․ Էջմիածինը երբեք եպիսկոպոսաց ժողով գումարելու մենաշնորհ չի ունեցել Հայ Եկեղեցու առաջին համահայկական եկեղեցական ժողովը գումարվել է … Read more

Ներկայացվել է 2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ներկայացրել է 2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը։ Ըստ այդմ՝ ԶԻՆԱՊԱՀԸ 2026թ․ հունվարի 21-ից մեկնարկել է 2025թ․ համար հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումների ընդունման գործընթացը։Հիմնադրամից տեղեկացնում են, որ ԶԻՆԱՊԱՀԸ նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր դրոշմանիշային վճարների վերադարձի գործընթացը պարզեցնելու և ավտոմատացնելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ դիմումի մշակման համար անհրաժեշտ … Read more