ՃՏՊ-ներ Երևան-Գյումրի ճանապարհին․ բախվել է 15 տրանսպորտային միջոց․Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր ժամը 11։10-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են … Read more

Ասկերանից բռնի տեղահանված ընտանիքն անչափահաս 4 երեխաների հետ հրդեհի պատճառով մնացել է դրսում

Ասկերանից բռնի տեղահանված Սահակյանների ընտանիքն անչափահաս 4 երեխաների հետ հայտնվել է դրսում։ Ինչպես նախօրեին Փրկարար ծառայությունը հայտնել էր, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում հրդեհի հետևանքով այրվել է վագոն-տնակը։  Սահակյանները 4 անչափահաս երեխա ունեն՝ 3,4, 6 և 11 տարեկան։  Նրանց հետ տնակում նաեւ ազգականներն էին ապրում, ու հիմա բոլորով հայտնվել են դրսում։ Ընտանիքի օգնելու համար կարող եք … Read more

Փրկարարները ձնագնացով օգնության են հասել Միրաքի երեխաներին • Tribune.am

Հունվարի 15-ին` ժամը 21։23-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի տներից մեկի երեխաները վատառողջ են, և առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ։ Միրաք գյուղ են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Պարեկային ծառայության աշխատակիցներ։ Փրկարարները 3 երեխաներին և ծնողներին ձնագնացով շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության … Read more

Ժամանակակից ամենագնացներն ու հրշեջ-փրկարարական մեքենաները տրամադրվել են ՓԾ տարածքային ստորաբաժանումներին (տեսանյութ)

Քաղաքացու անվտանգության ապահովումը պահանջում է շարունակական ներդրումներ և ժամանակակից լուծումներ: Այդ համատեքստում Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայություններում պարբերաբար իրականացվում է տեխնիկական վերազինում: Նոր սերնդի ամենագնացներով և հրշեջ-փրկարարական մեքենաներով է համալրվել Փրկարար ծառայությունը: Ծառայության կարիքների համար ձեռք բերված 8 հրշեջ-փրկարարական և կենցաղային կանչերի սպասարկման համար նախատեսված 10 տրանսպորտային միջոցներն արդեն տրամադրվել են տարածքային ստորաբաժանումներին: Փրկարար ծառայության … Read more

Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է քաղաքացու դի

Հունվարի 14-ին, ժամը 10։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է  ժամը 10:48-ին, մարվել՝ … Read more