ԵՄ-ը և Ադրբեջանը համաձայնության են եկել Նախիջևանում երկաթուղային նախագծի ուսումնասիրության վերաբերյալ

Այսօր Եվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնել են ամրապնդել իրենց գործընկերությունը ԵՄ-ի «Global Gate» նախաձեռնության և վերջերս մեկնարկած Միջտարածաշրջանային կապերի ծրագրի շրջանակներում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության՝ կողմերը նպատակ ունեն համատեղ բացահայտել նոր տնտեսական հնարավորություններ՝ տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի և առևտրի ոլորտներում կայուն և դիմացկուն կապերի միջոցով, ինչպես նաև խթանել երկարաժամկետ համատեղ բարգավաճումը, համագործակցությունը և … Read more

Սրանից հետո ասել, թե մեզ հավասար են ընկալում Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, ինքնախաբեություն կլինի. Բենիամին Մաթևոսյան. «Փաստ»

Հայաստանի ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնողների շարքում, կարծես թե, առաջատարը հիմա ԱՄՆ-ն է։ Հանդիպումներ, քննարկումներ, օրերս էլ հայտնի դարձավ, որ սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան՝ Հայաստան և Ադրբեջան։ Արդյո՞ք այս «խաղաղության գործընթացի» ներքո ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին նույն՝ հավասար հնարավորություններ է տալիս։ «Հարցին պատասխանելու համար պետք է դեպի Եվրամիություն նայենք։ … Read more

Մինչև մարտի կեսեր շահագործման կհանձնվի «Արասի միջանցքի» մաս կազմող կամուրջը, որը պետք է Արցախից Նախիջևան կապ ապահովի՝ հայտել է Իրանի փոխարտգործնախարարը

«Իրանն այսօր». Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն հայտնել է, որ մինչև մարտի կեսեր շահագործման կհանձնվի Քալալեհ-Աղբանդ կամուրջը: Այս կամուրջը «Արասի միջանցքի» մաս է կազմում, և ավտոմոբիլային ճանապարհի կառուցմամբ՝ այն պետք է Արցախի օկուպացված տարածքներից դեպի Նախիջևան կապ ապահովի: Սա նախատեսվող 4 կամուրջներից առաջինն է։ Սրա հարևանությամբ լինելու է նաև երկաթուղային կամուրջը։ Համապատասխանաբար երկու կամուրջ էլ կառուցվելու … Read more

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին. Մարթա Կոսը՝ Ալիևին

«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ: Մարթա Կոսը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանի ականազերծման ջանքերին, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի … Read more

Փաստաթուղթը մեր պետության պատմության մեջ կմտնի որպես մեր ինքնիշխանության թուլացման ամենախայտառակ էջերից մեկը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՆՇԱՁՈՂԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԻՋԵՑՈՒՄԸՀունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակային համաձայնություն», որով Հայաստանի նիկոլփաշինյանական դիվանագիտությունը իրականացրել է մեր երկրի ինքնիշխանության «նշաձողի իջեցման» հերթական անփառունակ քայլը։ Համաձայն փաստաթղթի, Ադրբեջանը Նախիջեւանին կապող հաղորդակցության երթուղիների կառուցման եւ շահագործման համար Հայաստանի տարածքում ստեղծվում է հատուկ «ծածկույթ», որի … Read more

Ալիև. Հայաստանը Նախիջևանով մուտք կունենա Իրանի երկաթուղիներ, Ադրբեջանի միջով` ՌԴ-ի երկաթուղիներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակում Հայաստանը Ռուսաստանի երկաթուղիներին մուտք կստանա Ադրբեջանով, հայտնում է Ինտերֆաքսը։ Ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա նշել է, թե «Հայաստանը կշահի Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից », և որ «դա օգտակար կլինի բոլորի համար»։ «Որովհետև Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց։ Ադրբեջանի և Հայաստանի … Read more