Մինչև մարտի կեսեր շահագործման կհանձնվի «Արասի միջանցքի» մաս կազմող կամուրջը, որը պետք է Արցախից Նախիջևան կապ ապահովի՝ հայտել է Իրանի փոխարտգործնախարարը

«Իրանն այսօր». Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն հայտնել է, որ մինչև մարտի կեսեր շահագործման կհանձնվի Քալալեհ-Աղբանդ կամուրջը:

Այս կամուրջը «Արասի միջանցքի» մաս է կազմում, և ավտոմոբիլային ճանապարհի կառուցմամբ՝ այն պետք է Արցախի օկուպացված տարածքներից դեպի Նախիջևան կապ ապահովի:

Սա նախատեսվող 4 կամուրջներից առաջինն է։ Սրա հարևանությամբ լինելու է նաև երկաթուղային կամուրջը։ Համապատասխանաբար երկու կամուրջ էլ կառուցվելու է Նախիջևանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment