«Դրախտի դարպասները»․ Ջիվան Ավետիսյանի ֆիլմի հատուկ ցուցադրություն Լոս Անջելեսում
29 Հունվարի 2026, 22:30 Լոս Անջելեսում կայացել է անվանի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները» ֆիլմի ցուցադրությունը։ Գեղարվեստական ֆիլմն առաջին անգամ ամերիկահայ կինոսերների դատին հանձնվել էր դեռևս 7 տարի առաջ։ Ֆիլմի դիտումից հետո տեղի է ունեցել հարցուպատասխան հանդիսատեսի ու ռեժիսորի միջև, որը տևել է ավելի քան 2 ժամ։ Մանրամասները՝ տեսանյութում։