Մշակույթի տնտեսականացումը պետական քաղաքականություն է․ հանդիպում ժամանակակից նկարիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամ, որտեղ բացվել է «Դեմ առ դեմ» դիմանկարների ցուցահանդեսը: Խմբային ցուցահանդեսում ներկայացված են հայ և արտասահմանցի 34 հեղինակների շուրջ 40 գործեր՝ մեկտեղելով հակադիր վիզուալ լեզուներով ստեղծագործող հեղինակների։ Ներկայացված ստեղծագործություններում դեմքը կարող է լինել ճանաչելի կամ պայմանական, մանրակրկիտ պատկերված կամ գրեթե անհետացող, սակայն պատկեր լինելուց զատ` դիմանկարը նաև արվեստագետի … Read more

Այսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Ներկա են եղել նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն … Read more

Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի կոմպոզիտորի ծննդյան օրը

Հունիսի 6-ը մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ այդ օրը կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Հունիսի 6-ին՝ ժամը 10։00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա մրցույթի մեկնարկի մամուլի … Read more

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է «Հեքիաթն անիվների վրա» մանկական մշակութային ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը հունիսի 12-ից մեկնարկում է «Հեքիաթն անիվների վրա» մանկական մշակութային ծրագիրը: ««Բեբուկ» շարժական թատրոնը կշրջի Երևանի 12 վարչական շրջաններում՝ հեքիաթիկախարդանքը հասցնելով երևանյան բակեր և այգիներ։ Ձեզ սպասվում է նոր և հագեցած ծրագիր՝ տիկնիկային ու ստվերների ինտերակտիվ ներկայացումներ, հեքիաթների ընթերցանություններ սիրված դերասաններիմասնակցությամբ, վարպետության դասեր, խաղեր և բազմաթիվ այլ անակնկալներ։ Սպասե՛ք մեզ Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ … Read more

«Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին»․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հուշային այգում տեղի է ունեցել ֆրանսահայ անվանի քանդակագործ Հարություն Եկմալյանի հեղինակած՝ Ռիալտոյի կամրջի տեսքով փայտյա քանդակ-նստարանի պաշտոնական բացման արարողությունը։ Նախաձեռնությունը դեռևս այս տարվա գարնանը Վենետիկում Ավետիք Իսահակյանի հուշատախտակի բացմամբ սկսված մշակութային երկխոսության շարունակությունն է։ Հիշեցնենք՝ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ապրիլի 17-ին Վենետիկում՝ Դորսոդուրո N2266 հասցեում գտնվող տանը, որտեղ … Read more

Սկսվել են Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պատմական տեսքի վերականգնման աշխատանքները

Սկսվել են Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պատմական տեսքի վերականգնման աշխատանքները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում:

«Քույր դպրոցներ»․ Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի շրջանակում Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի պատվիրակությունը հունիսի 3-4-ը հյուրընկալվում է Երևանում: Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտներն այսօր համերգային ծրագրով ելույթ են ունեցել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում, այնուհետև մասնակցել են վարպետության … Read more

«Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգով ներկայացրել է արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ «Արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ» խորագրով։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Համերգին հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Համերգն իր ներկայությամբ պատվել է նաև մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Ծրագրում ընդգրկված էին մի շարք ստեղծագործությունների առաջին կատարումներ. կոնցերտմայստեր՝ … Read more

Հարավկորեացի երգիչ PSY-ը կարող է ազատազրկվել

Աշխարհահռչակ հարավկորեացի երգիչ PSY-ին (իսկական անունը՝ Պակ Ջե Սանգ)՝ «Gangnam Style» հայտնի հիթի ստեղծողին, մինչև մեկ տարվա ազատազրկում է սպառնում հոգեմետ դեղամիջոցների օգտագործման վերաբերյալ օրենքները խախտելու համար, հայտնում է «Ռենհապ» լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ երգչին կասկածում են իր մենեջերին և այլ անձանց 2022-2025 թվականներին Սեուլի հիվանդանոց ուղարկելու մեջ՝ անքնության, անհանգստության և դեպրեսիայի դեմ դեղատոմսեր ստանալու, … Read more

«Մէկ կադր» կարճ ֆիլմերի 24-րդ միջազգային փառատոնի շրջանակում կցուցադրվի 109 ֆիլմ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպությունը հունիսի 8-15-ը Երևանում կանցկացնի «Մէկ կադր» 24-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը։ Փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 8-ին՝ ժամը 19։00-ին, Կինոյի տանը: Փառատոնի բացմանը հանդես կգա «Խազեր» երգչախումբը՝ հայկական ազգային-դասական երաժշտության կատարումներով՝ հիմնված Կոմիտասի դպրոցի վրա։ Փառատոնը կբացվի անվանի ժամանակակից արվեստագետ Գրիգոր Խաչատրյանի «Միթե այսօր այն օրը չէ» ֆիլմով՝ հիմնված Վիլյամ Սարոյանի պատումի վրա։ Փառատոնին մասնակցում է 18 երկիր՝ Հայաստան, ԱՄՆ, Գերմանիա, Թաիլանդ, Իրան, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Խորվաթիա, Հնդկաստան, Միացյալ Թագավորություն, Նորվեգիա, Չինաստան, Պաղեստին, Պորտուգալիա, … Read more