«Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգով ներկայացրել է արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ «Արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ» խորագրով։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Համերգին հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Համերգն իր ներկայությամբ պատվել է նաև մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Ծրագրում ընդգրկված էին մի շարք ստեղծագործությունների առաջին կատարումներ. կոնցերտմայստեր՝ Տիգրան Մեսրոպյան, երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան։

Leave a Comment