«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». ներառական կրթական ծրագիր՝ Մատենադարանի թանգարանում

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մեկնարկել է «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագիրը և բացվել ցուցադրություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, … Read more

Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Պատվո շքանշանի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 87-ամյակն է։ «Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն առիթ է շնորհակալություն հայտնելու մի արվեստագետի, որի ստեղծագործական ներկայությունը շարունակաբար հաստատում է՝ ազգային լինելը և համաշխարհային հնչեղություն ունենալը միմյանց չեն հակասում, այլ նույն ճանապարհի տարբեր խորություններն են։ Նրա արվեստը շարունակում է մնալ կենդանի հենարան … Read more

«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներին․ Արաքսիա Սվաջյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Կրթության միջազգային օրվա շրջանակում տեղի ունեցած վերանշանակման պաշտոնական արարողությանը և դրան հաջորդած պանելային քննարկմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե … Read more

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Պոպին և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանն ու Հասմիկ Ավագյանը։ Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները: Ողջունելով հյուրերին՝ … Read more

Համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 28-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում են համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան։ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները։ Համերգի գործընկերն է Հայաստանի կինոյի հիմնադրամը։

Բրիջիթ Բարդոյի ամուսինը հայտնել է դերասանուհու մահվան պատճառը

Ֆրանսիացի դերասանուհի Բրիժիթ Բարդոյի մահվան պատճառը քաղցկեղն է եղել, հայտարարել է նրա ամուսինը՝ Բեռնար դ’Օրմալը։Բարդոն մահացել է դեկտեմբերի 28-ին՝ 91 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 7-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Սեն Տրոպե հանգստավայրի ռազմածովային գերեզմանատանը։ «Նա քաղցկեղի 2 վիրահատություն է անցել», – ասել է Դ’Օրմալը Paris Match ամսագրին։