Թբիլիսիում նշվել է ավանդական Վարդատոնը՝ նվիրված Սայաթ-Նովայի հիշատակին

Թբիլիսիում նշվել է ավանդական Վարդատոնը՝ նվիրված երգի և երաժշտության ռահվիրա Սայաթ-Նովայի հիշատակին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Ավանդույթի համաձայն՝ միջոցառման մասնակիցները հոգեհանգստյան կարգից հետո ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ, որին հաջորդեց տոնական բացօթյա համերգը Գորգասալիի հրապարակում։ Ողջույնի խոսքով հանդես եկան Վիրահայերի միության նախագահ Մ. Առաքելովան, Թբիլիսիի … Read more

Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների հոբելյանական հանձնաժողովների հերթական նիստում ամփոփվել են հոբելյանական միջոցառումների առաջարկները։ Քննարկմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Առաջարկները ներկայացվել են՝ համաձայն ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության: Քննարկելով ներկայացված միջոցառումները՝ ներկաներն առավելապես նպատակահարմար են համարել լայն … Read more

Պարգևատրվել են «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի հաղթողները

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում և Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր տեղի է ունեցել «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախ շնորհավորել … Read more

Հոբելյանական հանձնաժողովը քննարկել է Աճառյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախորդիվ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ՝ հաստատված ընթացակարգով։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն հանգամանքը, որ հոբելյանական ծրագրում ընտրված միջոցառումները լայն … Read more

«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի Կառավարության ֆինանսավորմամբ

«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնի հիմնանորոգման և վերականգնման նպատակով Կառավարությունն առաջին փուլով 242 մլն դրամ կհատկացնի: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում՝ ԿԳՄՍՆ 2026 թվականի բյուջետային ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխմամբ։ Համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի և կվերականգնվի ԿԳՄՍ նախարարության և ավստրիական հանրահայտ «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված համաձայնագրի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Rieger Orgelbau» ընկերության … Read more

Թանգարանային ոլորտի աշխատակիցները կատեստավորվեն. Կառավարությունը 151.8 մլն դրամ է հատկացրել

Թանգարանային ոլորտի աշխատակիցների համար կներդրվի մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգ՝ ատեստավորման միջոցով։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: Որոշմամբ Կառավարությունը 151.8 մլն դրամ կհատկացնի՝ ԿԳՄՍ նախարարության այս տարվա բյուջեում կատարելով վերաբաշխում։ Նոր կարգավորումը կարող է ապահովել շուրջ 583 թանգարանային աշխատողների … Read more

Հայկական ռադիոն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը

Հայկական ռադիոն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել հոբելյանական միջոցառումների մեկնարկային համերգին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Կառավարական հոբելյանական հանձնաժողովը հաստատել է 16 պաշտոնական և մշակութային միջոցառումներից կազմված ծրագիր, որի նպատակն է արժևորել ռադիոյի դերը Հայաստանի և արտերկրի ունկնդիրների կյանքում։ Հանրային ռադիոյի … Read more

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության` ի դեմս Ժաննա Անդրեասյանի և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ որպես կարևոր և խորհրդանշական քայլ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության և զարգացման ուղղությամբ։ Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Համաձայն հուշագրի՝ բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի կողմից նախատեսվում է … Read more

«Ձեզ միշտ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերած արժեքները». Ժաննա Անդրեասյանը ներկա եղել Վերջին դասի միջոցառումներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց և Կոտայքի մարզի Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին Վերջին դաս միջոցառման կապակցությամբ: «Բոլորս այսօր լցված ենք սիրո ու ջերմության զգացումներով: Ուզում եմ, որ այդ սերն ու ջերմությունը ձեզ հետ ունենաք կյանքի հետագա բոլոր օրերին. դրանք կօգնեն հաղթահարել դժվարությունները: Ձեզ … Read more

ԱԺ-ում քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրա խոսքով՝ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, ինչպես նաև մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացման և ստեղծագործական աշխատանքի … Read more