Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է «Հեքիաթն անիվների վրա» մանկական մշակութային ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը հունիսի 12-ից մեկնարկում է «Հեքիաթն անիվների վրա» մանկական մշակութային ծրագիրը:

««Բեբուկ» շարժական թատրոնը կշրջի Երևանի 12 վարչական շրջաններում՝ հեքիաթի
կախարդանքը հասցնելով երևանյան բակեր և այգիներ։

Ձեզ սպասվում է նոր և հագեցած ծրագիր՝ տիկնիկային ու ստվերների ինտերակտիվ ներկայացումներ, հեքիաթների ընթերցանություններ սիրված դերասանների
մասնակցությամբ, վարպետության դասեր, խաղեր և բազմաթիվ այլ անակնկալներ։

Սպասե՛ք մեզ Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ հունիսի 12-ից մինչև հուլիսի 30-ը»,-տեղեկացնում են քաղաքապետարանից:

Leave a Comment