Սահմանվել են մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու մաքսային ռեժիմները և տուրքերի չափերը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը: Նախարար Ժաննա Անդրեասյանի զեկուցմամբ՝ օրենքի նախագծի ընդունմամբ առավել հստակեցվում և տարանջատվում են մաքսային ռեժիմները մշակութային արժեքների արտահանման, այդ թվում՝ ժամանակավոր արտահանման դեպքում: «Օրենքի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է դաշտը … Read more

Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է. Վասիլիս Մարագոսի ուղերձը

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը Մատենադարանի մոտից հայերենով տեսաուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ: «Այսօր աշխարհում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը։ Այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է 2000թ փետրվարի 21-ին: Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում: Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է: Ես ուրախ եմ … Read more

Կարևոր քայլերի կատարմանը մեծապես օգնում են արժեքները՝ մշակույթը, արվեստը, գիրքը․ Արաքսիա Սվաջյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի թիվ 112 ավագ դպրոցում մասնակցել է «Մշակութային երկխոսություն» խորագիրը կրող միջոցառմանը՝ նվիրված Հայաստան-Ֆրանսիա բարեկամությանը և Գիրք նվիրելու օրվան։ Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրել են հայ և ֆրանսիացի հեղինակների ստեղծագործությունների ընթերցումներ՝ հայերենով և ֆրանսերենով, հանդես եկել երաժշտական և պարային կատարումներով՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցի նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան։ Նախագահները մասնակցել են թանգարանում բացված հայ լուսանկարիչ, դիզայներ Տաթև Մնացականյանի «Աղոթք խաղաղության» խորագրով ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը նվիրված է խաղաղության մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը նշանավոր գործիչների լուսանկարների և Գրիգոր Նարեկացու աղոթքների միաձուլման միջոցով։ Ցուցահանդեսի բացման … Read more

Քննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի 2026 թվականի առաջին նիստը: Քննարկվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի 38 հասցեում գտնվող Առաքել Աֆրիկյանի բնակելի տան (պետական ցուցիչ՝ 1.6.195.1, տեղական նշանակության հուշարձան) 20-րդ դարի և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Կեչառիսի վանական համալիրի Սբ. Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարների ամրակայման և … Read more

Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Լորան լը Բոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։ Հայաստանի ազգային … Read more

Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցությամբ տարբեր մարզերում հիմնվել են երիտասարդական կենտրոններ: Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի շրջանակում ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերում գործող ավելի քան մեկ տասնյակ երիտասարդական կենտրոններում տեղի կունենան տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումներն ընդգրկում են հանդիպումներ գրողների, արվեստագետների հետ, … Read more

Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը հանդես կգա Երևանում. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։ Լանգ Լանգի երևանյան ելույթը հնարավոր է դարձել երկարատև բանակցությունների և պետական աջակցության արդյունքում՝ հանդիսանալով կարևոր ձեռքբերում հայկական դասական … Read more

Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը։ Ողջունելով պատվիրակությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այցի կարևորությունը Հայաստանի և Օմանի միջև մշակութային համագործակցության խորացման և … Read more

Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

2026 թվականի հունվարի 31-ից փետրվարի 15-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 39-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների մշակութային ժառանգությունն ու արհեստագործ վարպետներին։ Հայաստանի մասնակցությունն այս հեղինակավոր փառատոն-տոնավաճառին իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Հայաստանը ներկայացնում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ձեռարվեստի վարպետներ Արմենուհի … Read more