Համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 28-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում են համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան։ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները։ Համերգի գործընկերն է Հայաստանի կինոյի հիմնադրամը։

Բրիջիթ Բարդոյի ամուսինը հայտնել է դերասանուհու մահվան պատճառը

Ֆրանսիացի դերասանուհի Բրիժիթ Բարդոյի մահվան պատճառը քաղցկեղն է եղել, հայտարարել է նրա ամուսինը՝ Բեռնար դ’Օրմալը։Բարդոն մահացել է դեկտեմբերի 28-ին՝ 91 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 7-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Սեն Տրոպե հանգստավայրի ռազմածովային գերեզմանատանը։ «Նա քաղցկեղի 2 վիրահատություն է անցել», – ասել է Դ’Օրմալը Paris Match ամսագրին։