Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է. Վասիլիս Մարագոսի ուղերձը

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը Մատենադարանի մոտից հայերենով տեսաուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ:

«Այսօր աշխարհում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը։ Այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է 2000թ փետրվարի 21-ին: Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում: Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է: Ես ուրախ եմ բոլորիս շնորհավորել այս հրաշալի տոնի առթիվ»,-ասել է Մարագոսը:

Դեսպանը հատվածներ է ընթերցել Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունից:

Leave a Comment