Մարտին Էռնեկյանը և Մհեր Գրիգորյանը ստորագրել են օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում: Զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացած բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև … Read more

«Դեպքեր ունենք, որ 20-30 դոլարով Գյումրիից հնարավոր է թռնել Լառնակա, շատ ավելի էժան, քան տաքսիով Գյումրիից Երեւան»

«Շատ լավ է, որ Գյումրիի Շիրակ օդանավակայանից Լառնակայի թռիչքն ունենք, բայց այդ թռիչքը շաբաթը մեկ անգամ է, եւ կարիք կա լրացուցիչ խթան օգտագործել՝ օդանավակայանը զարգացնելու համար, մանավանդ, որ Հյուսիս-հարավն էլ ամբողջությամբ կառուցված է»,- կառավարության նիստում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Նա նշեց, որ «Վիզ Էյր» ընկերությունը «Շիրակ» օդանավակայանից դեպի Լառնակա չվերթ է իրականացնում՝ ներկայումս շաբաթը … Read more

Բարձրաստիճան պաշտոնյայի ամուսնու, զավակների, ծնողների, քույրերի ու եղբայրների հետ փոխկապակցված ընկերությունները չեն մասնակցի պետական գնումներին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին»։ «Գնումների մասին» օրենքը չի նախատեսում սահմանափակումներ հանրային պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված կազմակերպությունների գնման գործընթացներին մասնակցության վերաբերյալ: Այս նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել նման սահմանափակումներ նախատեսող համակարգ՝ ըստ ազդեցության մակարդակների: Նախատեսվում է սահմանել «շահերի … Read more

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Հունվար 18,2026 22:30 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Զրուցակիցները քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին: Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ ակտիվացնելու երկկողմ համագործակցությունը՝ ուղղված Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերի կայուն զարգացմանը։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Համաձայն … Read more

Մհեր Գրիգորյանն ու Քրիստինա Քվինն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումների և երկուստեք կարևորել TRIPP նախագծի իրականացումը

Հունվար 08,2026 21:12 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքի և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Մհեր Գրիգորյանը դեսպանին մաղթել է նորանոր … Read more