ՌԴ-ն կորցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորողի իր դիրքը. Ֆինլանդիայի ռազմական հետախուզություն

Ռուսաստանը կորցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորողի իր դիրքը։ Դրա մասին ասված է Ֆինլանդիայի ռազմական հետախուզության 2026 թվականի ակնարկում։ «Ռուսաստանը դեռևս կարևոր խաղացող է Հարավային Կովկասում, թեև նրա ազդեցությունը նվազել է։ Մոսկվան կորցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորողի իր դիրքը, և երկու երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ թուլացել են»,– նշված է ակնարկում։ … Read more

Թրամփը ձգտում է խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչել մինչև մայիսի 15-ը․ Կիև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը կկնքվի մինչև այս տարվա մայիսի 15-ը, հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն՝ հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին, և եթե Թրամփը չկարողանա ցույց տալ պատերազմի արդյունքը մինչև մայիս, դա ավելի շատ թերություն կլինի, … Read more

Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի հարցերով նախարարին է ներկայացվել ՀՀ առաջին ռազմական կցորդ, գնդապետ Վարդան Հովակիմյանը

Հունվարի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի հարցերով նախարար Թեո Ֆրանկենին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։   Դեսպան Բալայանը նախարար Ֆրանկենին ներկայացրել է Բելգիայում ՀՀ առաջին ռազմական կցորդ գնդապետ Վարդան Հովակիմյանին՝ ընդգծելով, որ ռեզիդենտ ռազմական կցորդի ներկայությունը թույլ կտա առավել ընդլայնել պաշտպանական ոլորտում հայ-բելգիական համագործակծությունը։   … Read more

«Գործընկերները պատրաստ են ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա». Զելենսկի | ՄԱՄՈՒԼ.ամ

Ուկրաինան դրական ազդանշաններ է ստանում իր եվրոպացի գործընկերներից՝ Ռուսաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու նրանց պատրաստակամության վերաբերյալ: Այս գործընկերները նաև հետաքրքրություն են հայտնում Ուկրաինայի՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցությունների նկատմամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է հունվարի 27-ի երեկոյան ելույթում։ Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցող գործընկերների կողմից կա «շատ անկեղծ հետաքրքրվածություն»: Այս … Read more

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Սերգեյ Լավրովի կազմակերպած ընդունելությանը

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է Սերգեյ Լավրովի և ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հանդիպմանը, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրությունից։ «Հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։ Մասնակիցները մտքեր փոխանակեցին միջազգային արդիական հարցերի շուրջ և ամփոփել են 2025 թվականին եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները», ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Համաձայն «Հեղինակային … Read more

Չինաստանի բանակի բարձրաստիճան գեներալներից մեկը պաշտոնանկ է արվել. BBC

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ԺԱԲ) բարձրագույն հրամանատարությունը պաշտոնանկ է արել գեներալներ Չժան Յուսյային և Լյու Չժենլիին։ Սա ցույց է տալիս երկրի վերնախավի ներսում իշխանության համար ծավալվող պայքարը` գրում է BBC-ն։ 75-ամյա Չժանը կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալն էր․ կուսակցական կառույց, որը գլխավորում է երկրի առաջնորդ Սի Ծինփինը, որը վերահսկում է զինված ուժերը։ ԿՌՀ-ն, … Read more

Պետդուման հավանություն տվեց օրինագծին, որը ԱԴԾ-ին իրավունք է տալիս անջատել Ռուսաստանում բոլոր կապի միջոցները

Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որը նախատեսում էր Դաշնային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պահանջով ինտերնետի և հեռախոսային ծառայությունների դադարեցում: Այս պայմանավորվածության համաձայն՝ օպերատորները պատասխանատվություն չեն կրի հաճախորդներին ծառայություններ չմատուցելու համար: Փաստաթուղթը հրապարակվել է օրենսդրական կայքում: Այս մասւին հայտնում է Meduza-ն: Օրինագծի համաձայն, օպերատորները պարտավոր կլինեն դադարեցնել ծառայությունները, եթե Դաշնային անվտանգության ծառայությանն դա խնդրի՝ քաղաքացիներին և … Read more

Թրամփը Հարավային Կորեային սպառնում է մաքսատուրքերի բարձրացմամբ՝ ներդրումների ուշացման պատճառով

Դոնալդ Թրամպը հայտարարել է, որ Հարավային Կորեայից ապրանքների մաքսատուրքերը 15 %-ից կբարձրացնի 25 %-ի, քանի որ այդ երկրի օրենսդիր մարմինը դեռ չի հաստատել անցյալ տարի հայտարարված շրջանակային առևտրային համաձայնագիրը: ԱՄՆ նախագահը մաքսատուրքերը սահմանել էր՝ հայտարարելով երկրում տնտեսական արտակարգ դրություն և շրջանցելով Կոնգրեսը։ Հարավային Կորեայում, հակառակը, պահանջվում է խորհրդարանի հավանությունն այդ համաձայնագրին: Կորեայի … Read more

Ռուսաստանը լքում է իր մի ռազմաբազան Սիրիայում. Reuters

Ռուսաստանը դուրս է բերում իր զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քամիշլիի օդանավակայանից՝ նվազեցնելով իր ներկայությունը այն տարածաշրջանում, որտեղ Դամասկոսի կառավարությունը փորձում է վերահսկողությունը վերցնել քրդական ուժերից, հաղորդել է Reuters-ը երկուշաբթի՝ հունվարի 26-ին, հղում անելով հինգ սիրիական աղբյուրների։ Ռուսական ստորաբաժանումները տեղակայված են Քամիշլիի օդանավակայանում 2019 թվականից։ Դա համեմատաբար փոքր զորախումբ է՝ համեմատած Ռուսաստանի Խմեյմիմ ավիաբազայի … Read more

Իշխանությունը և ընդդիմությունը տարբեր գնահատականներ են տալիս ԵԽԽՎ բանաձևին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովը երեկ ընդունած զեկույցում խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության կապակցությամբ: Անդրադարձել են նաև արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի շարժմանը, որ վարչապետի հրաժարականի պահանջով էր: Բագրատ սրբազանի ձերբակալության մասին էլ են նշել: Վեհաժողովը առանց անուններ նշելու մտահոգություն է հայտնել մի քանի հոգևորականի՝ իշխանութունը զավթելու փորձի հաղորդումների հետ … Read more