Հայաստանում ամերիկյան փոքր ռեակտորների կառուցումը պետք է դիտարկել որպես սպառնալիք. Շոյգու

ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը անցնի գործնական փուլ, ապա տարածաշրջանի բոլոր պետությունները և հենց Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինեն դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը։

Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունը պետք է դիտարկել որպես սպառնալիք։

Շոյգուն նշել է, որ Հայաստանը սեյսմավտանգ տարածաշրջան է և հավելել, որ չի ցանկանա զուգահեռներ անցկացնել, սակայն հիշեցրել է ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մասին, որտեղ երկրաշարժի հետևանքով ավերվել են ամերիկյան ռեակտորներ, ինչն էլ հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ աղտոտման։

Leave a Comment