ԱՄՆ-ն ու Չինաստանը փորձում են «նոր էջ» բացել հարաբերություններում • Tribune.am

Պեկինում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունները։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները կարող են հասնել «աննախադեպ մակարդակի» և դառնալ «ավելի լավ, քան երբևէ»։ Նա նաև Սի Ցզինպինին անվանել է «մեծ առաջնորդ»՝ նշելով, որ իր համար պատիվ է նրան ընկեր համարելը։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ … Read more

Նոր մանրամասներ՝ Բրիջիտի սկանդալային հայտնի ապտակից․ ո՞րն էր պատճառը • Tribune.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վիետնամ ժամանած ինքնաթիռում կարող էր ապտակ ստանալ կնոջից՝ Բրիջիտ Մակրոնից, 42-ամյա Ֆրանս-իրանական դերասանուհի Գոլշիֆտե Ֆարահանիից ստացված հաղորդագրության պատճառով, հաղորդում է Le Parisien-ը։ Հրապարակումը, հղում անելով ֆրանսիացի լրագրող Ֆլորիան Թարդիֆին և նրա աղբյուրներին, պնդում է, որ Բրիջիտը նախագահի հեռախոսում կարդացել է Ֆարահանիի հաղորդագրությունը, որը հետո հանգեցրել է վեճի, որը ներառել է նաև … Read more

Հարավկովկասյան երկաթուղին ու Վրացական երկաթուղին պայմանավորվել են 2026-ի ամռանը գործարկել Երևան-Բաթումի արագընթաց գնացքը

«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների՝ Երևանում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղևորափոխադրումների ոլորտում: Մասնավորապես որոշում է կայացվել 2026 թվականի ամառային փոխադրումների սեզոնին Երևան-Բաթումի-Երևան երթուղով արագընթաց ֆիրմային գնացքի գործարկման մասին։ Կողմերը հաստատել են 2026 թվականի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գնացքի՝ օրընդմեջ մեկնումով ժամանակացույցը։ Երկաթուղայինները նաև պայմանավորվել … Read more

ԵՄ-ն հրապարակել է Հայաստանի վիզաների ազատականացման առաջին զեկույցը • Tribune.am

2026 թվականի մայիսի 5-ին Եվրոպական Հանձնաժողովը Հայաստանին փոխանցեց Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին … Read more

Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հիշեցնում են Ուկրաինայի սցենարը. ՌԴ Պետդումայի նախագահ

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը քննադատել է Հայաստանի իշխանությունների վերջին քայլերը՝ դրանք համեմատելով Ուկրաինայում տարիներ առաջ տեղի ունեցած գործընթացների հետ։ Նրա խոսքով՝ Երևանում անցկացված գագաթնաժողովից և հնչած հայտարարություններից հետո հայ-ռուսական հարաբերություններում կարող է աճել լարվածությունը։ «Այսօր բոլորի համար ակնհայտ է դարձել հարցը՝ ինչպե՞ս են զարգանալու հարաբերությունները Փաշինյանի նման արարքներից հետո։ Մեր պետություններն ավելի մոտ կլինե՞ն, … Read more

Մոսկվան դժգոհ է Երևանում Զելենսկու հայտարարություններից․ Կալուգինի արձագանքը

Երևանը կարծես ուշադրություն չի դարձրել Վլադիմիր Զելենսկու՝ Մոսկվայի հասցեին հնչեցրած նողկալի հարձակումներին Հայաստան կատարած այցի ժամանակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ «Իհարկե, Մոսկվայում արձանագրել են Բրյուսելի կողմից ակնհայտորեն ներշնչված Վլադիմիր Զելենսկու այցը Երևան, նրա նողկալի հակառուսական հարձակումները, որոնք հյուրընկալող հայկական կողմը ջանասիրաբար չէր նկատում»,- նշել … Read more

Աֆղանստանում ձերբակալվել է Tolo News լրատվական պորտալի լրագրողը • Tribune.am

Աֆղանական Tolo News լրատվական պորտալի լրագրող Մանսուր Նիազին ձերբակալվել է Քաբուլում, կիրակի օրը հաղորդել է TOLO news Plus Telegram ալիքը։ «Տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչները հայտնել են, որ թալիբները հինգշաբթի երեկոյան ձերբակալել են Tolo News-ի հաղորդավար Մանսուր Նիազիին», — ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ հեռուստաալիքի՝ նրա ձերբակալման պատճառը անհայտ է։ Tolo News-ը նույնպես լռություն է պահպանել միջադեպի … Read more

Դա աղետ է. Ուկրաինայում տեղի ունեցածը խուճապ է առաջացրել Արևմուտքում • Tribune.am

Ուկրաինական հիվանդանոցները դարձել են վտանգավոր գերմանրէների տարածման օջախ, որը սպառնալիք է ներկայացնում եվրոպական երկրների համար, հաղորդում է The I Paper-ը։ «Ուկրաինան այսօր վտանգավոր վարակների, այսպես կոչված, գերմանրէների, համար իդեալական բազմացման վայր է։ Դրանք դիմացկուն են բազմաթիվ տարածված հակաբիոտիկների, իսկ երբեմն՝ բոլորի նկատմամբ միաժամանակ։ Դրանք մահացու են և արագ տարածվում են։ Ամենատհաճ տեսակը Klebsiella pneumoniae-ն է։ … Read more

Զախարովան քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ խոսելով «ռուսատյաց մթնոլորտի» և Բրյուսելի ազդեցության մասին

Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ խոսնակի՝ Բելառուսը «Ռուսաստանի գուբերնիա» լինելու մասին հայտարարությանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ալեն Սիմոնյանի խոսքերը «անհասկանալի և անհիմն նախանձի դրսևորում» են մի ժողովրդի և պետության նկատմամբ, որոնք, նրա խոսքով, Հայաստանին որևէ վատ բան չեն արել։ Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հանձնել Մինսկում Հայաստանի գործերի ժամանակավոր … Read more

Թրամփը պատասխանել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ հարցին • Tribune.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կտեղեկացնի, եթե Իրանի հետ հրադադարը դադարեցվի, և նշել է, որ Թեհրանը գիտի, թե ինչ արժե և ինչ չարժե անել: «Դուք կիմանաք, որովհետև ես ձեզ կտեղեկացնեմ։ Նրանք գիտեն, թե ինչ պետք է անեն, և գիտեն, թե ինչ չպետք է անեն», — ասել Է Թրամփը՝ մեկնաբանելով հրադադարի ռեժիմի ավարտի հնարավորությունը։