Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացրել է կուսակցության նախընտարական ծրագրի կետերից մեկը՝ ուղղված բազմազավակ ընտանիքների աջակցությանը։ «Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում»,- հայտարարել է նա ։ Արման Թաթոյանի խոսքով՝ բազմազավակ ընտանիքների համար նախատեսված են նաև հարկային արտոնությունների հետ կապված այլ ծրագրեր, որոնք ևս փուլ առ փուլ կներկայացվեն։ Մանրամասները՝ տեսանյութում https://youtube.com/shorts/Y8vtF1mpvAI?si=55m6-O2ekJHB8rv8 ։

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավի առաջիկա 3 օրերի այցերի ժամանակացույցը

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավի առաջիկա 3 օրերի այցերի ժամանակացույցը՝ 11․05․2026 — 16:00Երևան, Կենտրոն վարչական շրջան 12․05․2026 — ժամը 11:00Տավուշի մարզ, Դիլիջան համայնք և գյուղեր 13․05․2026 — ժամը 16:00Երևան, Էրեբունի վարչական շրջան

«Մեր հաշվարկներով շուրջ 60 տոկոսով նվազելու է Ձեր նման ծավալների առևտուր իրականացնողների հարկային բեռը»․ Դավիթ Անանյանը ներկայացրել է հարկային փոփոխությունները

«Մեր հաշվարկներով շուրջ 60 տոկոսով նվազելու է Ձեր նման ծավալների առևտուր իրականացնողների հարկային բեռը»․ Դավիթ Անանյանը Գյումրիում նշել է, որ «Միասնության թևերի» ծրագրով շրջանառության հարկը վերացվելու է, և դրա փոխարեն գործելու է 5 տոկոս առևտրի հարկ։ Մանրամասները՝ տեսանյութում https://youtube.com/shorts/9gsHy0pQ8cg?si=fGOky0830b5UKBYG ։

Ասֆալտ հարթեցնողից մինչեւ միջոցառումների նկարահանող. ե՞րբ են ստացել առաջին աշխատավարձն ու ինչի՞ վրա են ծախսել «Միասնության թեւեր»-ի թիմի անդամները

«Միասնության թևերի» թիմի անդամները մայիսի 1-ի առիթով վերհիշել են առաջին աշխատավարձի հետ կապված պատմությունները։ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը պատմել է, որ առաջին աշխատավարձով իր և քրոջ համար կոշիկ է գնել։ «Առաջին աշխատավարձը ստացել եմ ութերորդ դասարանում՝ ասֆալտ հարթեցնելու համար։ Ստացել եմ ուկրաինական գրիվնայով»,- հիշել է Արման Թաթոյանը։ «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանն էլ անկեղծացել է, որ վաստակած առաջին գումարը տվել է ընտանիքին․ «Առաջին աշխատավարձը ստացել եմ հեռավոր ութսունութին, կարծեմ վաթսուն ռուբլի էր։ 17 տարեկան էի, աշխատում էի որպես բանվոր, … Read more

«Փոքր» երկիր Հայաստանն իր տեղն ունի համաշխարհային տնտեսության մեջ․ «Միասնության թևերի» թեկնածու Արմեն Եղիազարյան

Մենք հավատում ենք, որ Հայաստանը, որը համապատասխանում է «փոքր» երկրի չափորոշիչներին, կարող է իր տեղը գտնել համաշխարհային շուկայում։ Մենք հեծանիվ չենք հորինելու, աշխարհում բազմաթիվ հաջողված օրինակներ կան՝ Էստոնիա, Քաթար, Լյուքսեմբուրգ, Սինգապուր։ Այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը՝ խոսելով իրենց քաղաքական ուժի տնտեսական ծրագրի մասին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փոխել … Read more

«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն դադարեցրին համատեղ քաղաքական գործընթացը

Փետրվարի 27-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Այս մասին հայտնում են «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունից։ «Անցած ժամակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր … Read more

Արման Թաթոյանը ներկայացրել է «Միասնության թևերի» քաղաքական ծրագրի հիմնական թեզերը

Արման Թաթոյանը «Միասնության թևերի» քաղաքական ծրագրի ներկայացման ընթացքում անդրադարձել է իր վարչապետի թեկնածության նպատակներին, խաղաղության, անվտանգության, Սահմանադրության, արտաքին քաղաքականության և երկրի զարգացման վերաբերյալ հիմնական դիրքորոշումներին. Վարչապետի թեկնածու լինելու իմ գլխավոր նպատակն իրական խաղաղություն հաստատելն է։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես և կարող ես պաշտպանել քեզ։ Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն … Read more

«ՀայաՔվեն» միացավ «Միասնության թևերին»՝ ընտրություններին միասնական մասնակցության համար

«Միասնության թևերին» է միացել «ՀայաՔվեն»՝ ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով։ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելով իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։ Հուշագրով կողմերը հայտարարեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին։

ԲԴԽ հայտարարությունը վտանգում է փաստաբանի անկախությունը․ Միասնության թևեր

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել. Փաստաբանի գործունեության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը ոչ թե դատավորների անկախության պաշտպանություն է, այլ փաստաբանների խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ։ Դատավորների գործունեության հանրային քննադատությունը, այդ թվում՝ սուր և անհարմար ձևակերպումներով, իրավական պետության անբաժանելի բաղադրիչն է։ Եթե դատական համակարգը չի հանդուրժում հանրային վերահսկողություն և մասնագիտական կարծիք, ապա … Read more

Դիմել եմ ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ հայ հասարակությանը հուզող առաջնային խնդիրների վերաբերյալ. Արման Թաթոյան

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ուղերձ է հղել ԱՄՆ փոխնախագահին՝ Հայաստան նախատեսված նրա այցի առիթով։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հայաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ Ձեզ գուցե շատ բան կպատմեն, բայց ոչ այն առաջնային խնդիրների մասին, որոնք հուզում են մեր հասարակությանն իրապես։ Մեծ հարգանքով Ձեր նկատմամբ՝ ուզում եմ հիշեցնել՝ • Ադրբեջանում անօրինական պահվող հայ … Read more