ԱԽՔ-ը և Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության հարցեր

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության շրջանակներում երկկողմ համագործակցությանը վերաբերող տարբեր օրակարգային հարցերի։

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԹ դեսպանին – Live News

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Քննարկվել են ռազմավարական գործընկերությունից բխող երկկողմ օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Փոխվարչապետը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը և առանձնակի ընդգծել Միացյալ Թագավորության բիզնեսների ներգրավվածության կարևորությունը Հայաստանի տնտեսության զարգացման և երկրում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման տեսանկյունից: