Երևանում մեքենայի պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է – Live News
Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 2 անձ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուս քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար: