Շտապօգնությունը տոնական օրերին՝ առատ ձյան պայմաններում – Tsayg

Հանրապետական շտապօգնության ծառայության հյուսիսային տարածաշրջանում տոնական օրերին, այդ թվում՝ դեկտեմբերի 31-ին, աշխատանքը կազմակերպվել է ուժեղացված ռեժիմով, գրեթե բոլոր կայաններում և ենթակայաններում ներգրավվել են հավելյալ բրիգադներ։ Այս տարի լարվածությանը գումարվել էր նաև առատ ձյունը, որը դժվարացնում էր թե՛ տեղաշարժը, թե՛ արագ արձագանքը։

Գյումրիում մեկնարկեց ձմեռային զորակոչը՝ այսուհետ 18 ամսյա ծառայությամբ – Tsayg

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակն ինչպես ամեն տարի, այս տարի ևս մարդաշատ է։ Ծնողներ, ընկերներ ու հարազատներ այստեղ են՝ տղաներին բանակ ճանապարհելու։

Տոնական օրերին՝ 22 ծնունդ. «Գյումրի ԲԿ» ծննդատան բաժանմունքը Ամանորին – Tsayg

2025 թվականը Շիրակի մարզում ամփոփվել է 2250 ծնունդով։ Տարվա ընթացքում լույս աշխարհ է եկել 1188 տղա և 1062 աղջիկ, իսկ 24 ծնունդ եղել է զույգ։ Հանրապետական մակարդակով ծնելիության նվազման պայմաններում մարզում արձանագրվել է համեմատաբար կայուն պատկեր։

Մեզ և Ձեզ մեծ ավետիս – Tsayg

Տեր Փավստոսի խոսքով՝ Քրիստոսի Ծնունդը Աստծո մարդը դառնալու խորհուրդն է։ Մարդը, որը ստեղծվել էր Աստծո պատկերով և նմանությամբ, հակառակության պատճառով կորցրել էր իր կոչումը։ Եվ հենց մարդով էր պետք վերականգնել մարդուն։

ՀԿ- ՏԻՄ համագործակցությունը՝ ի շահ համայնքնի․ «Պանդո» ՀԿ-ն ամփոփեց տարին – Tsayg

Ի՞նչ ծրագրեր է իրականացրել  2025թ․ ընթացքում   «Պանդո»  ՀԿ-ն.  արդյունքները և ունեցած ձեռքբերումները։  Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Պանդո»   ՀԿ-ի տարեկան հաշվետու միջոցառումը, որի ընթացքում  ներկայացվեց նաև կազմակերպության ռեբրենդինգն ու  կայքի շնորհանդեսը:  Ներկա էին համայնքային իշխանության ինչպես նաև գործընկեր կառույցներից  ներկայացուցիչներ։

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ. կայացավ 26-րդ համահայկական ինտելեկտուալ փառատոնը – Tsayg

Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի՝  26-րդ անգամ անցկացումը պարզապես թիվ  չէ։ Այս մրցաշարն էական դեր է ունեցել, որ ինտելեկտուալ խաղերի մշակույթը դուրս գա  մայրաքաղաքի սահմաններից։

Անի համայնքում մեծ շուքով վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը – Tsayg

Բարձր երաժշտություն, տոնական տրամադրություն, ամանորյա կախարդանքով պարուրված ջերմ ու անմիջական մթնոլորտ։ Հենց այսպես մեծ շուքով վառվեցին Անի համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։ Ամանորի միջոցառումը կազմակերպվել է Անիի համայնքապետարանի կողմից: Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ամփոփելով անցնող տարում կատարված աշխատանքները, խոսեց նաև գալիք տարում նախատեսված ծրագրերի մասին։

Տոնական անակնկալներ ու ժպիտներ Շիրակի մարզի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում»

Այսօր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, մասնագիտական մեթոդական աջակցման վարչության, անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի աշխատակիցները այցելել էին Շիրակի մարզի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»՝ երեխաներին ամանորյա տոնական տրամադրություն պարգևելու նպատակով։

Մարզական տարին՝ ռեկորդային արդյունքներով. Շիրակն ամփոփեց արդյունքները – Tsayg

2025-ը մարզական ասպարեզում ձեռքբերումների տարի է եղել Շիրակի մարզի համար։ «Մրցաշրջան-2025»-ին ՀՀ պաշտոնական առաջնություններում շիրակցի մարզիկները շուրջ 500 մեդալ են վաստակել՝ 166 ոսկի, 146 արծաթ, 183 բրոնզ։ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսադայում, Բալկանյան խաղերում նվաճած մեդալների թիվը 102-ն է եղել, դրանցից 55-ը ոսկի, 20-ը արծաթ, 27-ը բրոնզ։