Պետական աջակցությամբ՝ դեպի եվրոպական շուկաներ – Tsayg

Կառավարությունը նոր աջակցության ծրագիր է գործարկել՝ խթանելու տեղական արտադրանքի արտահանումը դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ։

«Մենակատարների շքերթը» բացահայտեց նոր երաժշտական տաղանդներ – Tsayg

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ բեմ բարձրացան այն պատանի և երիտասարդ երաժիշտները, ովքեր շուրջ մեկ ամիս առաջ հաջողությամբ հաղթահարել էին «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի լսումների փուլը։ Այս տարի փառատոնն իրականացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, ինչը հնարավորություն տվեց ընդլայնել ծրագրի շրջանակները, ներգրավել ավելի մեծ թվով մասնակիցների և ապահովել ավելի լայն մասնակցություն Հայաստանի … Read more

Գիրքը, որպես մարդկության պատմության լավագույն ուղեկից. կայացել է «Կարապետ Հովսեփյան» մրցանակաբաշխությունը

Գրականության  աշխարհը համախմբվել էր մեկ հարկի տակ՝ նշելու ստեղծագործ մտքի և գրքի հաղթանակը: Տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված՝ փիկլիսոփա-գիտնական, բանաստեղծ Կարապետ Հովսեփյանին: Միջոցառմանը ներկա էին գրողներ, գրականագետներ և մշակույթի գործիչներ:

5 քայլ դեպի քվեատուփ. ինչպես է քվեարկության կարգը – Tsayg

Հունիսի 7-ը համապետական ընտրությունների քվեարկության օրն է։ Ընտրական հանձնաժողովների աշխատանքն է  ապահովել քվեարկության բնականոն ընթացքը և ընտրողներին հերթական անգամ հիշեցնել՝ ինչպես ճիշտ մասնակցել քվեարկությանը։ «Այսօր» լրատվականի հետ զրույցում թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքսյա Կիրակոսյանը ներկայացնում է ընտրողի անցնելիք հինգ քայլը՝ ընտրատեղամաս մտնելուց մինչև քվեատուփին մոտենալը։

«Մենք կանք» խորագրով արցախյան մշակույթը ներկայացվեց Գյումրիում – Tsayg

Ծրագիրն իրականացվել է Երևանի և Գյումրու «Փախստականների համայնքային խորհուրդների» համատեղ նախաձեռնությամբ՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ։ Գյումրիում ծրագրի իրականացմանը ներգրավված է նաև «Կանանի» հասարակական կազմակերպությունը, որը հյուրընկալում է «Փախստականների համայնքային խորհրդին» և աջակցում համայնքում բնակվող տեղահանված անձանց մասնակցությանը տարբեր նախաձեռնություններում։

Փոքրիկների օրը՝ մեծ ժպիտներով. հունիսի 1-ը Գյումրիում – Tsayg

Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ յուրաքանչյուր երեխա արժանի է սիրո, հոգատարության, կրթության և անվտանգ միջավայրում մեծանալու հնարավորության։ Երեխաները մեր ապագան են, և նրանց երջանկությունն ու բարեկեցությունը յուրաքանչյուր հասարակության զարգացման կարևոր նախապայմանն են։ Գյումրիում Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվել է տոնական ու գունեղ միջոցառումներով։ Քաղաքի տարբեր հատվածներում, ճեմափողոցներում և այգիներում կազմակերպվել են համերգային … Read more

Անցյալը մոռացողին պատժում է ապագան. Նշվեց Հանրապետության օրը

Պատմությունը մեզ սովորեցրեց ամուր պահել հայկական ինքնությունն ու դիմակայել ժամանակների ամենածանր արհավիրքներին։ Ցեղասպանության ցավը սրտում, բայց հայրենիք ունենալու հավատով ու հայ մնալու անսասան կամքով՝ նվիրյալ հայորդիները կրկին ոտքի կանգնեցին։ Մայիսյան հերոսամարտերի հաղթական շնչով ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Վարորդական իրավունքի վերականգնման նոր մոդել է ներդրվում – Tsayg

Առաջարկվում է, որ վարորդական իրավունքից առաջին անգամ զրկված անձը զրկման ժամկետի ավարտից հետո 1 տարվա ընթացքում կարողանա մեկ անգամ վերականգնել իր իրավունքը՝ առանց քննությունների, վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։ Այդ դեպքում սահմանվելու է 1 տարվա փորձաշրջան, որի ընթացքում վարորդին կտրվի ոչ թե 13, այլ 6 տուգանային միավոր։

Բուհական լսարանից՝ մեծ բեմ. վոկալ բաժնի շրջանավարտների ամփոփիչ համերգը – Tsayg

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալ բաժնի շրջանավարտներն ամփոփիչ համերգով ներկայացան հանդիսատեսին՝ բուհական տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու բեմական փորձը միավորելով երաժշտության շուրջ։