Նոր ընդունելություն՝ պարեկային ծառայությունում․ ովքե՞ր կարող են դիմել

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում ուսուցումն իրականացվում է պետական պատվերով և ամբողջությամբ անվճար՝ ուսուցման 6 ամիս տևողությամբ: Ի դեպ այս պահին հայտարարված է միասնական ընդունելություն-մրցույթ՝ 250 թափուր տեղով։

Ներառական կրթության զգայուն կողմը` վարքային ճգնաժամերի կառավարում – Tsayg

Վարքային դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքի մարտահրավերները և դրանց արդյունավետ կառավարման ուղիները Գյումրիում եղան եռօրյա մասնագիտական հանդիպման առանցքում։ Քննարկումը նախաձեռնել էր Հայկական Կարիտասը, «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում՝ պետական կառույցների, ինչպես նաև Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների մասնակցությամբ։

Փի Դիդիի փաստաբանները պահանջել են Netflix-ից չթողարկել ռեփերի մասին ֆիլմը – Tsayg

Ռեփեր Փի Դիդիի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբանները Netflix-ին ծանուցում են ուղարկել՝ պահանջելով չհրապարակել «Շոն Քոմբս. հաշվեհարդար» վավերագրական ֆիլմը, հաղորդում է CNN-ը։ Ռեփերի թիմի պնդմամբ՝ ֆիլմը, որը նկարահանել է Քոմբսի վաղեմի թշնամի՝ ռեփեր և դերասան 50 Cent-ը (Քուրթիս Ջեքսոնը), օգտագործում է գողացված կադրեր, որոնց տարածումը թույլատրված չէր։ Հայտարարության մեջ նշվում է, որ Netflix-ը և դրա գործադիր տնօրեն … Read more

ՀՀ-ում երիտասարդական աշխատողի ինստիտուտի նկատմամբ հետաքրքրությունը աճում է – Tsayg

Տեղի ունեցավ «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի պաշտոնական ամփոփիչ միջոցառումը, որը միավորեց պետական կառույցների, միջազգային գործընկերների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և երկրի տարբեր համայնքներից ժամանած երիտասարդական աշխատողների։

Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհը

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած տեսանյութին կից գրել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։