2025-ը մարզական ասպարեզում ձեռքբերումների տարի է եղել Շիրակի մարզի համար։ «Մրցաշրջան-2025»-ին ՀՀ պաշտոնական առաջնություններում շիրակցի մարզիկները շուրջ 500 մեդալ են վաստակել՝ 166 ոսկի, 146 արծաթ, 183 բրոնզ։
Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսադայում, Բալկանյան խաղերում նվաճած մեդալների թիվը 102-ն է եղել, դրանցից 55-ը ոսկի, 20-ը արծաթ, 27-ը բրոնզ։