«Իմ մեծ ցանկությունն է՝ նպաստել, որ Հայաստանն աշխարհին ներկայանա նաև որպես մեղվաբուծության երկիր, և մեր արտադրանքն ամենուր ներկայացված լինի»

Հայաստանի զբոսաշրջային ու առողջարանային ամենաաշխույժ բնակավայրը համարվող Դիլիջանում բնությունն ինքնին ենթադրում է զարգացած մեղվաբուծություն։ Եթե բնակլիմայական նպաստավոր պայմաններին գումարենք նաև քաղաքի բնակչության զգալի հատվածի հետաքրքրվածությունը մեղվաբուծությամբ, ապա կկարողանանք արձանագրել, որ Դիլիջանում այս բնագավառի շարունակական զարգացման հեռանկարներն իրատեսորեն մեծ են։ «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի ծրագրով մասնագիտական վերապատրաստում անցած և փեթակների ու մեղվաընտանիքների առաջին խմբաքանակը ստացած շահառուներից … Read more

Լոռի․ մեղվապահների փոքրիկ դրախտը

Սպիտակ քաղաքը հայկական հնագույն բնակավայրերից է և ունի հազարամյակների պատմություն, ինչի վկայությունը այստեղ պեղումների արդյունքում հայտնաբերված նեոլիթյան դարաշրջանի առարկաներն են։ Խորհրդային շրջանում քաղաքի կարգավիճակ ստացած Սպիտակը, տարբեր աղբյուրների վկայությամբ, այդպես է անվանվել շրջակայքում եղած կրաքարի հանքերի առկայության պատճառով։ Մինչ 1988-ի երկրաշարժը Սպիտակը զարգացած արդյունաբերական քաղաք էր, որին աղետը հասցրեց ոչնչացնող հարված։ Այսօր, շրջելով քաղաքում, ակամա … Read more

Շաղափից մինչև Մարմարաշեն․ մեղվաբուծությունը՝ կայուն զարգացման ճանապարհին

Արարատի մարզի Շաղափ և Մարմարաշեն գյուղերը առավել աշխույժ կյանքով ապրող հայաստանյան բնակավայրերի շարքում են։ Շաղափն Արարատյան դաշտավայրի հին բնակատեղիներից է, որպես բուն գյուղական համայնք ձևավորվել է 1873 թվականին, իսկ 20-րդ դարասկզբին բնակչությունը համալրվել է Արևմտյան Հայաստանի Վանի և Շատախի շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցներով։   Բնակավայրի հարևանությամբ մինչ օրս պահպանվել են հին գյուղատեղիների և 12-րդ դարի … Read more

Ջրափի․ այստեղ մեղվաբուծությամբ հետաքրքրված են գրեթե բոլորը

Շիրակի մարզի Ջրափի գյուղն իր այժմյան տեսքով ձևավորվել է 1970-ականների սկզբին՝ Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցման արդյունքում, ինչի պատճառը Ախուրյանի ջրամբարի կառուցումն էր։ Գյուղի բնակչությունը, որի թվաքանակն, ըստ վիճակագրության, տատանվում է 800-ի սահմաններում, ավանդաբար զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ, բայց մեղվաբուծության հանդեպ հետաքրքրությունը ևս միշտ մեծ է եղել։ Այդ հետաքրքրությունը կրկնապատկվեց ու որակապես … Read more