Վանաձորում դատական նիստի ժամանակ մեղադրյալին դանակահարել են և փախել – Live News

Քիչ առաջ ArmLur.am-ն ահազանգ է ստացել, որ Վանաձորի դատարանում դատական նիստի ներկաներից մեկը մեղադրյալին դանակով հարվածել ու դիմել է փախուստի։ Շտապ օգնություն է ժամանել դատարանի բակ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն

Գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով քրեական վարույթ կա, որը հարուցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով: «Ազատության» հարցմանն ի պատասխան, սակայն, իրավապահները չեն մանրամասնել, թե Դիանա Գասպարյանին ու ամուսնու մորը՝ Ռուզաննա Ասատրյանին արդյոք այս հոդվածներո՞վ է մեղադրանք առաջադրվել: Հավելում են, որ նախաքննությունը շարունակվում է, և դրա շահերից ելնելով` … Read more

Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյբուքյան գրառումը. «Երեք երեխաների (փոքրը ութ ամսական է) մայր այս կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեսված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: Շուրջ 1 տարի թարգմանություն կատարելու համար նա հարցաքննվել է որպես վկա, հետո, իրավաբան գործընկերներս ինձ լավ կհասկանան, շըրըխկ, և արդեն մեղադրյալ է: Գործը նախնական դատաքննության … Read more

Արարատ Միրզոյանին 2020թ․ ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվեց երեք ու կես տարի ազատազրկման

Արարատ Միրզոյանին 2020թ․ ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվեց երեք ու կես տարի ազատազրկման։ Նա կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս (անազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են պատժին)։ Sputnik Արմենիային դատախազությունից հայտնել են, վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարան։