ԵՄ-ը Վանաձորի համայնքապետարանին նվիրաբերած 4 մլն եվրոյի մի մասը պահանջ է ներկայացրել

«Ազատության» տեղեկություններով՝ Եվրամիությունը հինգ տարի առաջ Վանաձորի համայնքապետարանին նվիրաբերած 4 միլիոն եվրոյի մի մասը՝ մոտ 300 հազար եվրոն հետգանձելու պահանջ է ներկայացրել՝ իր հետ կնքված պայմանագրի կետերը խախտելու, չկատարած պարտավորությունների ու չհիմնավորված ծախսերի համար: Դեռ երկու շաբաթ առաջ համայնքապետարան հարցում էինք ուղարկել՝ արդյոք պատրաստվո՞ւմ են վերադարձնել եվրամիության պահանջած գումարը և ի՞նչ միջոցներից կարվի հետգանձումը: Արդյոք … Read more

Մարզերում ժողովրդի հետ հանդիպումներն ուժ են տալիս, համոզվում ենք, որ ճիշտ ճանապարհին ենք․ Թաթոյան (տեսանյութ)

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել և գրել․ «Մարզերում մեր ժողովրդի հետ հանդիպումներն ուժ են տալիս, ավելի ենք համոզվում, որ ճիշտ ճանապարհին ենք: Մեր ժողովուրդն իրոք իմաստուն է և ամեն ինչ հասկանում է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ վերականգնենք մարդկանց հավատը, հավատը մեր իսկ ուժերի նկատմամբ, որ այսքան տարի վատնվել է»,- … Read more

Ալավերդու համայնքապետարանում դատարանի վճիռի հետ «համաձայն չեն» և չեն վերականգնում նախկին պաշտոնյային

Ալավերդու համայնքապետի նախկին տեղակալ Սասուն Վարդումյանը երկու տարվա դատական քաշքշուկից հետո հօգուտ իրեն վճիռ ունի ձեռքին։ Դատարանն անվավեր է ճանաչել նրան աշխատանքից ազատելու երկու տարի առաջվա որոշումը։ «Համայնքապետարանն իմ աշխատանքային պայմանագիրը ճանաչել է առ ոչինչ ու ինձ ազատել է աշխատանքից՝ առանց որևէ նախօրոք ծանուցման, վերջնահաշվարկի», – ներկայացրեց Վարդումյանը: Չնայած օրինական ուժի մեջ մտած վճռին, համայնքապետարանում … Read more

Վարդան Ղուկասյանի մերձավորների մասով գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Քննչականն ավարտել է Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի մերձավորների մասով նախաքննությունն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան: Վարդան Ղուկասյանի որդուն, փոխքաղաքապետ փեսային, եղբոր թոռանն ու կոմունալ բաժնի պետին իրավապահները մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: «Առավոտ ժամը 6 անց կեսի – 7-ի սահմաններում, երբ նույնիսկ հանրային քրեական հետապնդում իրականացնելու որոշումը գոյություն չուներ, այդ ոստիկանական և հատուկ ուժերը … Read more

Զանգվածային ապստամբության ճնշումը Իրանում ոչինչ չի տա

Իրանում վերջին երեք շաբաթվա բողոքի ցույցերը սկսվել են Թեհրանի շուկայից: Դեկտեմբերին նախագահ Մահմուդ Փեզեշքիանի կառավարությունը վերացրել է ներկրող ընկերությունների համար գործող դոլարի էժան փոխարժեքը, որը սահմանված էր միջազգային պատժամիջոցների ազդեցությունը զսպելու համար։ Փոփոխությունը առաջինը վնասել է միջազգային առևտրականներին, օլիգարխիկ շերտերին և «արժույթի մաֆիային»։ Արտասահմանից ուտելիք, դեղեր և այլ ապրանքներ բերող ընկերությունների սուբսիդիաները կտրելով՝ կառավարությունը խոստացել … Read more

Հարկադրաբար՝ պատարագի՞. Դատախազություն հաղորդում է ներկայացվել

«Ինչ անե՞մ, հիմա, պահանջվել ա սենց, պիտի գամ՝ որպես աշխատող: Կոմունալի աշխատողներից պահանջվել ա, մենք եկել ենք». – Վեդիի բնակիչը հիվանդանոցից հասել էր Մասիս, որ առավոտյան ներկա լինի վարչապետի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագին: Վեդիի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ընկերության աշխատակիցը երեկ լրագրողներին սկզբում ասում էր, թե պահանջել են, որ հասնի Մասիս, հետո էլ, թե՝ իր ցանկությամբ … Read more

Տրակտորները կրկին մտել են Փարիզ ու չեն հեռանում

Հունվարի 9-ին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան դեմ կքվեարկի Եվրամիության և ՄԵՐԿՈՍՈՒՐ անդամ երկրների (լիիրավ անդամներն են Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը) միջև ագրարային համաձայնագրին։ Փասթտաթղթով նախատեսվում է ազատականացնել առևտրի պայմանները ԵՄ և ՄԵՐԿՈՍՈՒՐ անդամ երկրների միջև։ Ֆրանսիացի ֆերմերները դեմ են նախագծին, որի վավերականացման դեպքում գյուղատնտեսական ոլորտի տրանսնացիոնալ կազմակերպությունները շուկան կլցնեն էժան … Read more

«Լավ տարի էր», «արտասովոր ոչինչ», «մարդու գրպանը լիքը լինի, լավ կլինի». վանաձորցիների սպասելիքները

Իր ամեն աշխատանքային օրը վերջինը համարող Վանաձորի ժամանակավոր քաղաքապետ Արկադի Փելեշյանն այս տարվա համար վանաձորցիներին մեծածավալ աշխատանքներ է խոստացել, չնայած ո՛չ այս տարվա բյուջեն, ո՛չ էլ սուբվենցիոն ծրագրերն այդպես էլ չհաստատվեցին: Իշխանականների կոչերն արդեն երեքուկես տարի արտահերթ նիստերը բոյկոտող ընդդիմադիրներին՝ ներկայանալ ավագանու նիստերին, այդպես էլ արդյունք չտվեցին, քվորումի համար անհրաժեշտ մեկ ձայնն այդպես էլ հնարավոր … Read more